Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն ընդունեց ընդդեմ Ադրբեջանի երկու զեկույց

Հոկտեմբեր 11,2017 14:34

Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ընդունվեց ընդդեմ Ադրբեջանի երկու զեկույց: 114 կողմ և 24 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «Ադրբեջանի նախագահություն. ինչ հետեւանքներ կան» զեկույցը, իսկ 117 կողմ 18 դեմ ձայների հարաբերակցությամբ  Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը զեկույցը:

Տեղեկացնենք նաև, որ երեկ վեհաժողովն ընդունեց ԵԽԽՎ խստացված Վարքագծի կանոնակարգ. հաստատվեց Իան Լիդել-Գրենջերի զեկույցը։

ԵԽԽՎ Վարքագծի նոր կանոնակարգը հնարավորություն է ստեղծում անցկացնել արդար հետաքննություն՝ անդամների կողմից էթիկայի խախտումների դեպքում, որի հիմք կարող են լինել նաև արտաքին աղբյուրները, ինչպես նաև կիրառել խիստ պատժամիջոցներ, եթե տեղի է ունեցել կանոնակարգի խախտում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031