Post Tagged with: "Լեւոն Տեր-Պետրոսյան"

  • ՀԱԿ անդամ. «Կարեւոր ընտրություն մարդիկ համարում են նախագահականը»

    ՀԱԿ անդամ. «Կարեւոր ընտրություն մարդիկ համարում են նախագահականը»

    Հարցին՝ իր ներկայիս վիճակով, Դուք համարո՞ւմ եք, որ ՀԱԿ-ը կարող է լուրջ մասնակցություն եւ հավակնություն ունենալ նախագահական ընտրություններին, Գրիգոր Հարությունյանը պատասխանեց. «Ես չեմ բացառում: Չի իմացվի՝ ի՞նչ կլինի, ո՞նց կլինի»:

     
  • Քաղաքական «անտուռաժ»

    Ինչպես կոալիցիա կազմել-չկազմելու, այնպես էլ ՀԱԿ-ից կուսակցությունների դուրս գալու-չգալու խնդրին մեր քաղաքականացված շրջանակները եւ, համապատասխանաբար, ԶԼՄ-ները չափից դուրս մեծ ուշադրություն են դարձնում: Այս՝ վերջին գործընթացում լուրջ խնդիրը միայն «Հանրապետության» դուրս գալն էր. ազնիվ, ոչ նոմենկլատուրային երկրապահները, ազատամարտիկները մեր հասարակության մեջ որոշակի հեղինակություն են վայելում, իսկ այդ կուսակցությունն, այսպես թե այնպես, կապված է հենց այդ շրջանակների հետ: Ընդ որում, չնայած այդ «ֆիդայական» ծագումնաբանությանը, «Հանրապետության» անդամներն ավելի լայնախոհ եւ պակաս պարանոյիկ են, քան ՀԱԿ-ի որոշ անդամներ: «Հանրապետությունն» ունի նաեւ որոշակի «կազմակերպչական» ռեսուրս՝ այնքանով, որքանով «կռված տղաները» երբեմն կարող են դիմադրել ընտրակեղծարարներին:

    Մնացած կուսակցությունները՝ ԼԴԿ-ն, Պահպանողականը, «Ժողովրդավարական հայրենիքը», «Հայրենիք եւ պատիվը» դուրս գան Կոնգրեսից, թե կմնան այնտեղ՝ որեւէ նշանակություն չունի: Այդ կառույցների ղեկավարներն, անշուշտ, հարգարժան մարդիկ են, բայց խնդիրն այն է, որ կառույցները, որպես այդպիսիք, այնտեղ գոյություն չունեն՝ կան համախոհների խմբեր, որոնք քաղաքական դաշտի վրա որեւէ ազդեցություն չունեն: Դրանով ես չեմ ուզում ասել, որ, ասենք, Հանրապետականի ազդեցությունը պայմանավորված է քաղաքական գործոններով. եթե Սերժ Սարգսյանը նախագահ չլինի, եւ հաջորդ նախագահը չորոշի, որ հենց ՀՀԿ-ից պետք է քաղաքական հենարան սարքել, այդ «հզոր» եւ «ազդեցիկ» կուսակցությունից գրեթե ոչինչ չի մնա՝ մեծ մասը կփախչի ճիշտ նույն արագությամբ, ինչպես 97-ին փախել է ՀՀՇ-ից եւ «Հանրապետություն» բլոկից: Եթե որոշվի, որ, օրինակ, «Միավորված հայերն» է լինելու իշխանության հենարանը, ապա ա՛յդ կուսակցությունն է դառնալու «գերհզոր», եւ ամբողջ նոմենկլատուրան կդառնա Պլուտոնի երկրպագու: Խնդիրը հենց այն է, որ «քաղաքական ուժեր», «կուսակցություններ» եւ նույնիսկ «իշխանություն», «ընդդիմություն» եզրերը Հայաստանում պետք է կիրառել խիստ վերապահությամբ:

     
  • ՆԺԿ նախագահը ՀԱԿ-ում տեղի ունեցողի մասին. «Որեւէ տրագիկ բան չի եղել»

    ՆԺԿ նախագահը ՀԱԿ-ում տեղի ունեցողի մասին. «Որեւէ տրագիկ բան չի եղել»

    «Շատ օբյեկտիվ քաղաքական գործընթաց է, քաղաքագիտական առումով ոչ մի նոր բան չի կատարվում»,- Aravot.am-ի հարցին՝ այս տարիների ընթացքում հետեւելով ՀԱԿ-ի գործունեությանը, 2006-2008 թվականներին նաեւ ակտիվ գործունեություն ծավալելով ՀԱԿ անդամ որոշ կուսակցությունների եւ անհատ գործիչների հետ, ինչպե՞ս եք գնահատում այսօր ՀԱԿ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումները, ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ [...]

     
  • Միասնական շտաբի բուտաֆորիան

    Միասնական շտաբի բուտաֆորիան

    Միասնական շտաբի անարդյունավետության վերաբերյալ ոչ պակաս սուր դիտողություններ է արել ընտրությունների ժամանակ ՀԱԿ թեկնածուի վստահված անձի կարգավիճակ ունեցած Հրանտ Տեր-Աբրահամյանը։ Նա մասնավորապես նկատել է. «Բացի այդ, անկեղծ ասած, պարզ չեղավ, թե ինչ արեց Միասնական շտաբ կոչվածը. դրա աշխատանքի արդյունքները չզգացվեցին եւ հազիվ էլ արդեն զգացվեն: …Նախքան ընտրություններն ընդդիմության ցանկացած շտաբ [...]

     
  • Շարմազանով. «Ընդդիմությունը միայն Րաֆֆի Հովհաննիսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը չեն»

    Շարմազանով. «Ընդդիմությունը միայն Րաֆֆի Հովհաննիսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը չեն»

    ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում նախագահ Սարգսյանը պատմել է իր եւ քաղաքական ուժերի ղեկավարների հետ հանդիպումների մասին: Aravot.am-ի հարցին` ի՞նչ ասել է «քաղաքական ուժերի ղեկավարների հետ հանդիպումներ», ընդդիմադիր ուժերի առաջնորդների հետ հանդիպե՞լ է նախագահը, Շարմազանովը պատասխանեց. «Նախագահը շատ լայնախոհ, համերաշխ, հանդուրժող անձնավորություն է եւ [...]

     
  • Մի հավատացեք բառերին

    Չեմ սիրում ինքս ինձնից մեջբերումներ անել՝ կուրծք ծեծելով, թե, ա՜խ, որքան ճիշտ կանխատեսում էի արել: Բայց այս անգամ չեմ դիմանում գայթակղությանը՝ ապրիլի 25-ի իմ նշումներում ես գրել էի. «Իսկ որ ընտրություններից հետո ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն դաշինք կկազմեն՝ չեմ կասկածում: Նույնիսկ գրազ չեմ գալիս զուտ մարդասիրական նկատառումներով՝ ինչո՞ւ օգտվեմ մարդկանց միամտությունից»: Հիմա, երբ արդեն գրեթե 99 տոկոսով հստակ է, որ նախորդ գումարման կոալիցիան կպահպանվի հին ձեւով, պիտի նկատեմ, որ շատ մեծ մարգարե պետք չէր լինել՝ դա կանխագուշակելու համար: Պարզապես ուզում եմ խնդրել դյուրահավատ մարդկանց՝ հալած յուղի տեղ մի դրեք քաղաքական գործիչների խոսքերը՝ մանավանդ, եթե դրանք ասվում են ընտրություններից առաջ: Օրինակ՝ 2008 թվականին նախագահական ընտրություններից առաջ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր՝ եթե Սերժ Սարգսյանը զբաղեցնի նախագահի պաշտոնը, բոլոր օլիգարխները «բոմժ» կդառնան: 4 տարի հետո կարող ենք արձանագրել, որ ոչ Գագիկ Ծառուկյանը, ոչ Ռուբեն Հայրապետյանը, ոչ էլ Սամվել Ալեքսանյանը «բոմժ» չդարձան, հակառակը՝ բազմապատկեցին իրենց հարստությունը: Չգիտե՞ր առաջին նախագահը, որ ոչ մի բոմժացում էլ չի լինելու: Իհարկե, գիտեր: Բայց նրա ասածը, ինչպես այսօր ընդունված է ասել, «մեսիջ» էր՝ ես ձեզ ավելի լավ տիրություն կանեմ, քան իմ հակառակորդը: Օլիգարխներն այդ մեսիջին չհավատացին:

    Կամ՝ նույն թվականի աշնանից կառավարությունն ասում էր՝ տեխնոպարկ, ֆինանսական կենտրոն, հարավ-հյուսիս ճանապարհ, նավթատար: 4 տարի անց պարզվեց, որ այդ ամենի «ցրցամը» նոր-նոր են տվել, եւ տեխնոպարկը ընդամենը մի քանի լաբորատորիա է, իսկ ֆինանսական կենտրոնը՝ ԿԲ-ի շենքի տեղափոխումը Դիլիջան: Իսկ ընդհանրապես այդ ամենին խանգարում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը: Դե, վատ պարողին էլ են որոշ բաներ խանգարում: Բայց երբ կառավարության պաշտոնյաները նման բաներ էին ասում, նրանք, իհարկե, շատ լավ գիտեին, որ ոչ մի «տնտեսական հրաշք» չի լինելու: Պարզապես նրանց պետք էր որոշ ժամանակ զբաղեցնել մեր՝ քաղաքացիներիս ականջները կամ գուցե երեւակայությունը:

     
  • «Ռուբեն Թորոսյանն ուղղակիորեն ուզում է ՀԱԿ-ը քանդել»

    «Ռուբեն Թորոսյանն ուղղակիորեն ուզում է ՀԱԿ-ը քանդել»

    «Զարմանալի է, որ մարդը մտածում է ու իրեն իրավունք է վերապահում Տեր-Պետրոսյանին դիտողություն անելու կամ պահանջելու»,- Aravot.am-ի հետ զրույցում Ռուբեն Թորոսյանի հայտարարությունն այսպես մեկնաբանեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Ինչպես տեղեկացրել ենք, ՀԱԿ անդամ, «Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը «Անսկզբունքային գործիչների եւ ապօրինի ընտրության մասին» հայտարարություն էր տարածել եւ նշել, [...]

     
  • Պարույր Հայրիկյան. «Սերժ Սարգսյանը առաջիկա 5 տարում դարձավ դրության տերը»

    Պարույր Հայրիկյան. «Սերժ Սարգսյանը առաջիկա 5 տարում դարձավ դրության տերը»

    ԱԻՄ-ը նախընտրական փուլից ամիսներ առաջ հայտարարել էր, թե Հայաստանում ընտրություններ չեն լինելու, իրենք էլ չեն մասնակցելու: Այս մասին այսօր հիշեցրեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: «ԱԻՄ-ականների մի մասը ժողովրդի որոշ հատվածի ճնշման տակ որոշեց, որ եթե միջոցառում է լինելու, իրենք էլ մասնակցեն, բայց տեսանք սարսափելի բան՝ ամբողջ հասարակությունն է փչացած: Բոլորը [...]

     
  • Արտակ Զեյնալյան. «Մեր քայլերը որեւէ քաղաքական ուժի հետ համաձայնեցված չեն» (Տեսանյութ)

    Արտակ Զեյնալյան. «Մեր քայլերը որեւէ քաղաքական ուժի հետ համաձայնեցված չեն» (Տեսանյութ)

    «Մենք քննարկումներ ունեցել ենք մինչեւ համամասնական ցուցակների կազմումը եւ այսպիսի զարգացումները կանխատեսելի էին»,- Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ կիսո՞ւմ է Արամ Սարգսյանի՝ մանդատը վայր դնելու մասին որոշումը եւ ինչպե՞ս է վերաբերվում ՀԱԿ-ի հետ «հարաբերությունները խզելու» հեռանկարին, ասաց «Հանրապետության» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը: Մեր զրուցակիցը չբացառեց, որ կուսակցության քաղխորհուրդը կընդունի [...]

     
  • Խ. Հարությունյանը՝ ԲՀԿ-ին. «Ոնց որ ասում են՝ и хочется и колется, այդպես չի կարելի, գիտեք, կոռեկտ չէ» (Տեսանյութ)

    Խ. Հարությունյանը՝ ԲՀԿ-ին. «Ոնց որ ասում են՝ и хочется и колется, այդպես չի կարելի, գիտեք, կոռեկտ չէ» (Տեսանյութ)

    Մեր հարցին՝ կարելի՞ է արձանագրել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին այնուամենայնիվ հաջողվեց իր նոյեմբերի 25-ի հանրահավաքից սկսած սեպ խրել ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի միջեւ, Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ չի կարծում, թե դա Տեր-Պետրոսյանի նախաձեռնությունն էր. «Նա, ընդհանուր տենդենցները զգալով, փորձում էր այդ տենդենցներին նոր բովանդակություն եւ որակ հաղորդել: Ակնհայտ էր, որ ԲՀԿ-ն վաղուց մտմտում էր սեփական, ինչու չէ նաեւ ինքնուրույն քաղաքական պատասխանատու դերակատարում ստանձնելու մասին: Եվ այստեղ ոչ մի պախարակելի բան չկա: Ուղղակի այդ բանը պետք է արվեր կոռեկտ, քաղաքական կոռեկտության սահմաններում եւ չստվերելով գոնե համատեղ աշխատանքը»:

     
  • Պարտված թեկնածուները ագրեսիվ են ու դեպրեսիայի մեջ

    Պարտված թեկնածուները ագրեսիվ են ու դեպրեսիայի մեջ

     Հոգեբանը պատրաստ է ժողովրդին հետընտրական դեպրեսիայից հանել ներշնչանքի միջոցով: Այսօր «2 երես» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հոգեբան Գոգա Հարությունյանը վստահեցրեց, որ այսօր հայ ժողովուրդը դեպրեսիայի մեջ է` վհատված ու հուսահատ վիճակում եւ խորհուրդ տվեց դիմել հոգեբանի օգնությանը: Aravot.am-ի այն հարցին էլ, թե հոգեբանն ինչպե՞ս է օգնելու ժողովրդին, եթե [...]

     
  • Փորձագետ. Լևոն Տեր-Պետրոսյանին հարկավոր է ողջ իշխանությունը, այլ ոչ թե դրա մի կտորը

    Փորձագետ. Լևոն Տեր-Պետրոսյանին հարկավոր է ողջ իշխանությունը, այլ ոչ թե դրա մի կտորը

    Հայ ազգային  կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին հարկավոր է իշխանություն, սակայն` ողջ իշխանությունը, այլ ոչ թե դրա մի կտորը: Այդ մասին ԱրմԻնֆոյին հայտարարել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (Վաշինգոտ) գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը` մեկնաբանելով օրերս հանրահավաքում Տեր-Պետրոսյանի հայտարարությունը պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ: «Լևոն Տեր-Պետրոսյանը ձգտում է լինել առաջնորդ կամ իշխանությունը մերկացնող, [...]

     
  • Լավատեսական սցենար

    Ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը մի շատ դիպուկ միտք էր արտահայտել. եթե դու կարող ես օրինական դաշտում (ոչ սամիզդատի մակարդակով) գործող լրատվամիջոցով տվյալ վարչակարգն անվանել «ռեժիմ», ապա իրականում ոչ մի ռեժիմ էլ գոյություն չունի: Իհարկե, խոսքը բռնապետության մասին է, որը անկախ Հայաստանի 20 տարվա պատմության մեջ չկար եւ, հուսով եմ, չի էլ լինելու: Առավել եւս՝ հիմա, երբ հայաստանյան եթերում կան երկու կուսակցությունների դիրքորոշումն արտահայտող հեռուստաընկերություններ, իսկ այդ կուսակցությունները՝ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, ընտրարշավի ժամանակ եւ ընտրությունների օրը դրսեւորում էին միանգամայն ընդդիմադիր կեցվածք: Եթե նույնիսկ հաշվի չառնենք կայքերն ու սոցցանցերը, որոնք համեմատաբար նոր երեւույթ են, եւ թերթերը (ընդդիմադիր թերթեր միշտ էլ եղել են), ապա կարելի է արձանագրել, որ իրավիճակը լրատվական դաշտի առումով միանգամայն նոր է: Ընդդիմադիր հեռուստաընկերություններ Հայաստանի եթերում չեն եղել. կար «Ա1+»-ը, որը անկախ էր, եւ որը եթերազրկվեց 2002 թվականին, մնացածը, մինչեւ 2012-ի ապրիլը, «ազատ էին, բայց պատասխանատու»:

    Մնում է, որ՝ 1/ այն երկու հեռուստաընկերությունների «սեփականատեր» քաղաքական ուժերը պահպանեն իրենց հարաբերական ինքնուրույնությունը, 2/ այդ լրատվամիջոցները չլինեն չափից դուրս կուսակցականացված եւ հնարավորություն տան արտահայտվելու թե այլ ընդդիմադիրներին՝ ՀԱԿ-ին եւ «Ժառանգությանը», թե իշխանության ներկայացուցիչներին եւ թե ստեղծված համակարգից դուրս գտնվող մարդկանց, 3/ առաջին երկու պայմանների դեպքում իշխանությունն այնքան խոհեմություն դրսեւորի, որ չհետապնդի այս երկու հեռուստաընկերություններին: (Ի դեպ, հետաքրքիր է, թե ինչու մեզ գրեթե ցույց չեն տալիս ընտրակեղծիքների մասին հավաստող տեսանյութեր):

     
  • Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2012 թ. մայիսի 8-ի հանրահավաքում

    Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2012 թ. մայիսի 8-ի հանրահավաքում

    Սիրելի հայրենակիցներ, Նախ եւ առաջ պարտքս եմ համարում խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության այն բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց ձայնը տվել են Հայ Ազգային Կոնգրեսին ու նրա մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին։ Քիչ թե շատ ժողովրդավարական պետությունների համար սովորական այդ քայլը Հայաստանի պարագայում պետք է համարել ոչ միայն քաղաքական համակրանքի, այլեւ քաղաքացիական [...]

     
  • ՀԱԿ-ը փորձում է կանխել հնարավոր գործարքը

    ՀԱԿ-ը փորձում է կանխել հնարավոր գործարքը

    Այսօր Կոնգրեսը պատրաստվում է նոր հանրահավաք կազմակերպել: Թե ինչ հայտարարություն է անելու ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ հանրահավաքում՝ երեկ Aravot.am-ի հետ զրույցում ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը ինտրիգներ խոստացավ. «Չի բացառվում, որ անսպասելի զարգացումներ կլինեն, կգաք հանրահավաք, ինքներդ կտեսնեք, թե շեշտն ինչի վրա է դրվելու: Ամեն ինչ կախված է, թե այսօր [...]

     
  • Ով ում կմիանա

    Պարզ է, որ այսօրվանից քաղաքական ուժերը սկսել են նախապատրաստվել հաջորդ տարվա նախագահական ընտրություններին, եւ այն դասավորությունը, որը ստեղծվել է խորհրդարանում, պետք է դիտել հենց այդ տեսանկյունից: Նախ՝ հնարավոր կոալիցիաների մասին: Ամենավատ տարբերակը կլինի, եթե ԲՀԿ-ն միանա ՀՀԿ-ին եւ ՕԵԿ-ին: Դա վատ կլինի նրանով, որ խորհրդարանն այդ դեպքում կշարունակի խաղալ դակիչի դերը, եւ կառավարության բերած օրենքները ոչ մի «օրենսդրական փորձագիտություն» չեն անցնի: Ծայրահեղ լճացումը մեր երկրին օգուտ չի բերի: Վատ տարբերակ չէ, որ ԲՀԿ-ն միանա ՀԱԿ-ին եւ առաջիկա ընտրություններում պաշտպանի Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Բայց նման սցենարը քիչ հավանական է՝ ոչ այնքան այն պատճառով, որ գուցե Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ական մնացած գործարարների բիզնեսները կհայտնվեն հարվածի տակ: Պարզապես այդ դեպքում Կոնգրեսը պետք է պարտավորվի ոչ մի վատ բան չասել Ռոբերտ Քոչարյանի մասին, իսկ վերջինս էլ, այդ պայմանավորվածության շրջանակներում, չպիտի քննադատի առաջին նախագահին եւ նրա իշխանության տարիները: Դիրքորոշումների այդպիսի 180 տոկոսանոց շրջադարձ թեեւ հնարավոր է, բայց այս պահին՝ դժվար պատկերացնելի:

    Ամենաօպտիմալ տարբերակը հետեւյալն է. ԲՀԿ-ն ոչ մեկին չի միանում եւ հանդես է գալիս ինքնուրույն՝ կառուցողական ընդդիմության դիրքերից: Մյուս երեք ընդդիմադիր խմբակցությունների հետ, ըստ անհրաժեշտության, փորձում է շտկել, բարելավել, իսկ երբեմն նաեւ՝ տապալել կառավարության բերած օրենքները: Որքան դժվար լինի կառավարությանն աշխատել ԱԺ-ի հետ, այնքան բարձր կլինի օրենքների որակը: Իսկ մեկ տարվա ընթացքում «Բարգավաճը» կկողմնորոշվի՝ երեք նախագահներից որ մեկին պաշտպանել կամ գուցե առաջ քաշել պարոն Օսկանյանին:

     
  • Ընտրողները չներեցին անսկզբունքայնությունը

    Ընտրողները չներեցին անսկզբունքայնությունը

    Բացասականն այս ընտրություններում՝ էլի ընտրակաշառք, էլի վարչական լծակներ, էլի ճնշումներ: Համեմատաբար դրականն այս ընտրություններում՝ հատուկենտ էին լցոնումները, «կառուսելները», ծեծուջարդը, լրագրողների գործունեության խոչընդոտումները: Բայց մի երեւույթ ինձ համար առանց որեւէ վերապահման է դրական:  Ընտրողները կարծես թե չեն ներում, այսպես ասենք, ոչ բավարար սկզբունքայնությունը: Նրանք մի քանի անգամ՝ անկախ վարչական լծակներից ու [...]

     
  • Տեր-Պետրոսյանը մեկնաբանում է փուչիկների պայթյունի միջադեպը (Տեսանյութ)

    Տեր-Պետրոսյանը մեկնաբանում է փուչիկների պայթյունի միջադեպը (Տեսանյութ)

    ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում մեր խնդրանքով մեկնաբանեց ՀՀԿ հանրահավաքի ընթացքում Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պատահարը: Նրա խոսքերով. «Դա ողբերգություն է, իսկ ողբերգության վրա ես չեմ կարող կարծիք հայտնել»: Մեր հարցին՝ ցանկացած կուսակցության կազմակերպած միջոցառման ժամանակ էլ կարո՞ղ էր նման դեպք լինել՝ նա պատասխանեց. «Եթե լինեին այդպիսի [...]

     
  • Տեր-Պետրոսյան. «Ճիշտ էր իմ պնդումը, որ յուրաքանչյուր հաջորդ ընտրություն ավելի վատն է լինում»

    Տեր-Պետրոսյան. «Ճիշտ էր իմ պնդումը, որ յուրաքանչյուր հաջորդ ընտրություն ավելի վատն է լինում»

    Այսօր միասնական շտաբ էր այցելել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա հայտնեց, որ առաջին օրվանից ողջունել է շտաբի գործունեությունը. «Եկել է մի պահ, որ նույնիսկ ընդդիմախոս ուժերը հասկացել են, որ այլեւս անհնար է այդպես շարունակել, եւ եթե երկիրը չգտնի այն վիճակը, որ ժողովուրդը վերջապես վստահի ընտրությունների արդյունքներին: Մեր հարցը չի գիտեք, [...]

     
  • Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ միասնական շտաբում. ուղիղ հեռարձակում

    Watch live streaming video from a1plus at livestream.com «Ա1+»

     
 
 
 
Website by Hmayak Tigranyan