Լրահոս
Օրվա լրահոսը

Լիսկան

Մարտ 20,1999 00:00
Surik xachatryan

Ընդամենը 4 րոպե մտածելուց հետո Գորիսի քաղաքապետը եկավ այն եզրակացության, որ դեմոկրատիան հենց այն է, երբ ժողովուրդն ընտրելու հնարավորություն չունի եւ նախօրոք գիտի, թե ում է քվեարկելու: Պետք է ընդունել, որ Լիսկան շատ արագ է մտածում. Լենինն ու Ստալինը այդ հարցի շուրջ տարիներով են խորհել, բայց եկել են ճիշտ նույն եզրակացության: Կարծում եմ, ժամանակն է, որ մեր ուսանողական տարիներին դասավանդվող գիտական կոմունիզմի փոխարեն Հայաստանի բուհերում սկսեն ուսումնասիրել «Գիտական ֆիդայիզմ եւ խմբապետություն» առարկան:

Լենդրուշ Խուրշուդյանը

vandak

Ազգային ակադեմիկոսն անցած շաբաթ առաջարկեց քրեական պատասխանատվություն /6 տարի ազատազրկում/ սահմանել ազգային գաղափարախոսությանը չհամապատասխանող մարդկանց համար: Քանի որ ՀՀ ոչ բոլոր քաղաքացիներն են հասկանում, թե ինչ է նշանակում «ազգային գաղափարախոսություն», առաջարկում ենք պրն Խուրշուդյանին մեկ էջի սահմաններում շարադրել այդ գաղափարախոսության դրույթները, որպեսզի բոլորը իմանան, թե ինչ պետք է անել 6 տարի կալանքից խուսափելու համար: Այդ «դաձիբաոն» պետք է փակցնել շենքերի պատերին եւ ստիպել չափահաս քաղաքացիներին անձնագիր ստանալիս տեքստն արտասանել անգիր:

Ճոյտը

Hakob hakobyan

Ջրաշինական, խաղատնային եւ գյուղատնտեսական բիզնեսի առաջամարտիկ, մեծ բարեգործ Ճոյտ Հակոբը վստահ է, որ տարին մի քանի անգամ անապահով մարդկանց 3 հազար դրամի օգնություն բաժանելը միանգամայն բավարար է օրենսդիր աշխատանքով զբաղվելու եւ, որն ավելի էական է, պատգամավորական անձեռնմխելություն ստանալու համար: Ժողովրդավարական ընտրություններ Հայաստանում կլինեն այն ժամանակ, երբ ընտրողները կխնդրեն բոլոր բարեգործներին այդ ողորմությունը տեղադրել իրենց սեփական մարմնի այն մասում, որն, ըստ ՀՀ նախագահի, գտնվում է մեջքից փոքր-ինչ ներքեւ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031