Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ ԿԻՆՈՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՏՈՒՄԸ

Ապրիլ 06,1999 00:00
kinematografia

Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունը որոշակի քաղաքականացված կառույց է դարձել, որն այսօր կոնկրետ ծառայություն է մատուցում միության նախագահ Սերգեյ Իսրայելյանին։

Վերջինս համոզված է, որ ապագա խորհրդարանում ունենալու է իր տեղը։ Ուրբաթ օրը, արտահերթ համագումար պահանջող նախաձեռնող խումբը հանդիպեց Ս. Իսրայելյանին եւ միության վարչության անդամներին՝ համագումարի օրը ճշտելու նպատակով։ Նախաձեռնող խումբը մտադիր էր փոխհամաձայնության գալ, սակայն Ս. Իսրայելյանի եւ վարչության մի քանի անդամների պատճառով հանդիպումը վերաճեց բուռն բախման։ Պարզվեց, որ Ս. Իսրայելյանը համագումար պահանջող մոտ 10 կինոգործիչների, որոնք ստորագրել էին համագումարի պահանջի հայտարարության տակ, համոզել է «հետ վերցնել» ստորագրությունները։ Ս. Իսրայելյանին, որին, անձնական շահերից ելնելով, ձեռնտու չէ միությունում բարեփոխումներ կատարելը, համագումար պահանջող խմբին մեղադրել է քաղաքական նկատառումների մեջ եւ պնդել է, որ համագումարն անցկացվի խորհրդարանական ընտրություններից հետո։ Նա չէր թաքցնում, որ ընտրություններից հետո (երբ ինքը պատգամավոր դառնա), այլեւս ոչ մի խումբ (թեկուզ 1/3-ը) չի կարող իրեն այդ պաշտոնից զրկել։ Ըստ գործող կանոնադրության, միության նախագահն իրավունք ունի 2 անգամից ոչ ավել վերընտրվելու։ Ս. Իսրայելյանը մտադիր է կանոնադրությունը փոխել եւ ցմահ միության նախագահ մնալ։ Համագումար պահանջող խմբի բարեփոխումների ծրագրերը չհետաքրքրեցին Իսրայելյանի կողմնակիցներին, որոնց լիդերը իր «աթոռից» (հիմա արդեն նաեւ պատգամավորի «աթոռից») բացի ոչինչ չի տեսնում։

Նախաձեռնող խմբի ներկայացուցիչները, որոնց իրավունքները չեն հարգվում, կանոնադրական ու ծրագրային բարեփոխումների հարցերը չեն լսվում, եւ անտեղի քաղաքականացվում է խնդիրը, որպես բողոքի նշան՝ լքեցին սրահը։ Նախաձեռնող խումբը պատրաստվում է նոր հայտարարությամբ ու որոշմամբ հանդես գալ, դիմել կինոգործիչներին, հասարակությանը։

Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930