Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԳԵՎՈՐ «ՏՈՒՍՈՎԿԱ»

Փետրվար 17,2000 00:00
Garegin b

Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի՝ Ժնեւ կատարած այցի մասին Մայր Աթոռի մամլո դիվանը միայն մեկ նախադասություն էր տարածել՝ կաթողիկոսը 5-օրյա այցով մեկնել է Ժնեւ։ Այսքանը։ «Առավոտը» փորձ արեց դիվանի աշխատակիցներից ճշտել այցի բուն նպատակը, սակայն մեզ խնդրեցին բավարարվել ասվածով։

Ըստ «Առավոտին» հասած լուրերի՝ Վեհափառի այցի նպատակը Ժնեւ բավական աշխարհիկ է. շվեյցարական բանկերում հայ առաքելական եկեղեցու հաշվի համարում եղած գումարները նախորդի՝ երջանկահիշատակ կաթողիկոս Գարեգին Առաջինի անունից տեղափոխել Գարեգին Երկրորդի անունով։ Մեր ունեցած տեղեկություններով՝ շվեյցարական բանկերում մեր եկեղեցին 7-9 մլն դոլար ունի։ Սակայն սա եկեղեցու ողջ «բյուջեն» չէ, քանի որ դրսի թեմերն ունեն իրենց սեփական հաշվի համարները։ Հաշվի անհատական համարներ ունեն նաեւ եկեղեցու այլ խոնարհ սպասավորներ։

Ինչպես նշեցինք, այս ինֆորմացիան Մայր աթոռի մամլո դիվանում չհաստատեցին եւ չհերքեցին։ Փորձեցինք այն ճշտել նաեւ Արարատյան թեմի առաջնորդարանի լրատվական ծառայությունից։ Այստեղ առաջին անգամ մեզնից էին լսում Վեհափառի այցի առաքելության մասին։ Լուրը, ամեն դեպքում, չհերքվեց։

Իսկ թե ինչու է «պաշտոնական» Էջմիածինը լռում կաթողիկոսի՝ Ժնեւ կատարած այցի նպատակների մասին (ի՞նչ վատ բան կա դրանում), կփորձենք ճշտել արդեն անձամբ Վեհափառից, երբ նա, Աստծո կամոք, այդ գումարները կփոխանցի իր անունով եւ կվերադառնա հայրենիք։

Լ. Ա.

Հ. Գ. Ի դեպ (դարձյալ մեր տեղեկություններով), եկեղեցում կառուցվածքային մեծ փոփոխություններ են սպասվում, որոնք եւս ֆինանսավորման կարիք ունեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829