Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀԱՆԳԻՍՏ ՏԱՐԵԴԱՐՁ

Հոկտեմբեր 10,2002 00:00

ԱՆՀԱՆԳԻՍՏ ՏԱՐԵԴԱՐՁ Անդրանիկ Պողոսյանն իր ընտանիքի հետ Ջավախքում էր եղբոր՝ «Առագաստ» սրճարանում զոհված Պողոս Պողոսյանի մահվան տարելիցի կապակցությամբ: «Ես այլեւս չեմ կարող պայքարել: Մենակ եմ: Ինչ կարող էի, արեցի, եւ ոչ մի արդյունք: Փաստն այն է, որ նախագահի թիկնապահները բազմաթիվ ականատեսների ներկայությամբ սպանեցին եղբորս եւ մնացին անպատիժ: Ես անզոր եմ միայնակ պայքարել երկրի բարձրագույն իշխանության դեմ»,- Ջավախք մեկնելուց առաջ ասաց Անդրանիկ Պողոսյանը: Մեկ տարի առաջ «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ բարձրացած աղմուկը խաղաղվեց՝ վերածվելով սառն անտարբերության: «Աղմկեցինք, ջանքեր թափեցինք, որ հասարակական կարծիք ձեւավորվեր, բայց այս պահին հասարակական կարծիք չունենք,- ասում է սոցիոլոգ Հրանուշ Խառատյանը, որը դատավարության ընթացքում արդարության կոչ անողների շարքում էր,- ես չեմ ուզում ասել, որ դատաքննության ոչ-օբյեկտիվությունն ու խայտառակ ընթացքը նպատակ ունեին վախեցնել հասարակությանը, բայց, եթե ունեին՝ հասան իրենց նպատակին»: Սկսված նախագահական ընտրությունների կապակցությամբ ոմանք ենթադրեցին, որ Պողոսյանի գործն ինչ-որ նշանակություն կունենա ընտրազանգվածի համար: Խառատյանն այդ կարծիքին համաձայն չէ: Սակայն Անդրանիկ Պողոսյանը կարծում է, որ ընտրողների մի խումբ՝ ջավախահայերն ու շարքային դաշնակցականները (ովքեր սատարում էին Քոչարյանին վերջին ընտրություններում) Քոչարյանին դեմ են քվեարկելու. «Ջավախքում դժգոհությունը շատ մեծ է: Եղբորս այնտեղ սիրում եւ գնահատում էին: Նա ոտքի կանգնեցրեց Ջավախքի քայքայված դաշնակցությանը»,- ասում է նա: «ArmeniaNow» (Հատվածաբար)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել