Լրահոս
Օրվա լրահոսը

Անսպասելի ավարտ

Նոյեմբեր 09,2002 00:00

Անսպասելի ավարտ Ալավերդու պոլիկլինիկայի տնօրեն Սվետլանա Քառյանի հայցն ընդդեմ Լարիսա Փարեմուզյանի (պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի մասին) բավարարվել էր Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում։ Մինչ այդ «Առավոտում» մենք հանդես եկանք հրապարակմամբ, որտեղ վիճարկեցինք մարզի դատարանում կատարվածը, նկատելով, որ լրատվամիջոցի շահը ամբողջովին անտեսվել է դատարանում, մենք չենք իրազեկվել նիստի մասին եւ չենք ճանաչվել պատշաճ պատասխանող։ Ավելին, չէինք լիազորել անկախ լրագրող Լարիսա Փարեմուզյանին հանդես գալ թերթի անունից։ Երեկ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը լսեց Լարիսա Փարեմուզյանի վերաքննիչ բողոքը։ Նախորդ դատական նիստը ընդհատվել էր այն պատճառաբանությամբ, որ Լ. Փարեմուզյանը լրացուցիչ ապացույցներ պետք է ներկայացներ դատարանին։ Լ. Փարեմուզյանի ներկայացուցիչ Հ. Արսենյանը դատարանին հայտնեց, որ ճիշտ է, Քաղդատօրենսգրքի 49 հոդվածով պատասխանող կողմն է ապացույցներ ներկայացնում, սակայն անհնար է դարձել պաշտոնական փաստաթղթեր ստանալը, ուստի միջնորդեց դատարանին, որ նա պահանջի մարզպետարանի շինարարական վարչությունից, «Մեծն Տիգրան» շինարարական կազմակերպությունից՝ ծախսերի, պայմանագրի, կատարված աշխատանքների մասին փաստաթղթեր։ Դատարանին նա նաեւ միջնորդեց, որպեսզի նշանակվի փորձաքննություն, որով պիտի պարզվեր, թե արդյոք պոլիկլինիկայում հոդվածագրի ակնարկած բացթողումները համապատասխանում են իրականությանը։ Այդ միջնորդությունը մերժվեց։ Լ. Փարեմուզյանի 2-րդ ներկայացուցիչը միջնորդեց կասեցնել հայցի քննությունը, քանի որ, ըստ նրա տեղեկատվության, Լոռու դատախազությունը զբաղվում է սույն գործով։ Այս միջնորդությունը նույնպես մերժվեց։ Եվ մերժվեց այն հիմքերով, որ սա քրեաիրավական հարաբերություն է, եւ որ քաղաքացիական դատարանը չի կարող ուսումնասիրել հանգամանքներ, որոնք պիտի հիմնավորեն անձի կողմից կատարված հանցանքները։ Լ. Փարեմուզյանը, ի դեպ, հանդես եկավ հայտարարությամբ, որով ուշացած գտնում էր, որ «Առավոտ» թերթը պետք է հանդես գա որպես հարակից պատասխանող (վկայակոչելով մեր հրապարակումը եւ մեր այն պատճառաբանությունը, որ իրեն ոչ ոք չի լիազորել հանդես գալ թերթի անունից)։ Նա իր հայտարարության մեջ նորից վկայակոչեց պոլիկլինիկայի շենքում կատարված աշխատանքների մասին, ասելով, որ «շենքը ինքը չի կարող ներկայացնել դատարան իբրեւ վկա»։ Նա վատատեսորեն նկատեց, որ դատարանը հակվածություն ունի իր նկատմամբ, որ իր հայցը չի կարող բավարարվել եւ որ ինքն էլ դատարանի վճիռը հաստատ չի իրականացնի։ Չնայած այս ամենին, դատարանն անակնկալ մատուցեց նրան՝ մերժելով Սվետլանա Քառյանի հայցը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930