Լրահոս
Օրվա լրահոսը

«Հողամասիս սահմանը փակված է»

Դեկտեմբեր 12,2002 00:00

«Հողամասիս սահմանը փակված է» Սեփական հողամասիս օգտագործմանը խանգարող երեք ապօրինի շարժական կրպակներն իմ ֆինանսական միջոցներով ապամոնտաժելու հարցով (1998 թ.-ից) շարունակաբար դիմել եմ իրավասու մարմիններին։ Երեւանի քաղաքապետարանի առեւտրի վարչությանն ս/թ դեկտեմբերի 3-ի եւ հոկտեմբերի 24-ի նույնաբովանդակ գրություններով նշվում է. «Ձեր կողմից բարձրացված հարցին քաղաքապետարանը կարող է անդրադառնալ տարածքում առեւտուրը համակարգելու միասնական միջոցառումների իրականացման շրջանակներում»։ Հարկ է նշել, որ հարցը շարունակաբար ձգձգելու համար տրված Կենտրոնի թաղապետի 19.06.2000 թ. գրությամբ եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարի 24.08.2000 թ. գրությամբ նշվում է. «Ֆիրդուսի փողոցի վրա հիմնականում տեղադրված են ապօրինի կրպակներ եւ, քանի որ նախատեսվում է համակարգել նշված տարածքում իրականացվող առեւտուրը, Սաֆարյանի կողմից բարձրացված իր հողատարածքին հարակից կրպակների տեղափոխման խնդիրը հնարավոր կլինի լուծել տարածքում առեւտուրը համակարգելու միասնական միջոցառումների իրականացման ժամանակ», որի կապակցությամբ իրականում առ այսօր ոչինչ չի արվել, որը պարզ երեւում է Կենտրոնականի ՆԳ բաժնի պետին ուղղված Կենտրոնի փոխթաղապետի 29.11.2001 թ. գրությունից, որում նշված է. «Կրպակները գործում են առանց թաղապետարանի համապատասխան թույլտվության եւ չունեն համապատասխան փաստաթղթեր»։ Սեփական հողամասիս սահմանը փաստացի փակված է երեք կրպակներով եւ այդ կրպակների առկայությունը խանգարում է հողամասիս օգտագործմանը։ Ձեր ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ հարցը կապված է Ֆիրդուսի փողոցում տեղադրված ապօրինի շարժական կրպակաշարի մասը կազմող երեք կրպակների ապամոնտաժման հարցի հետ, իսկ հարցի առնչությամբ Երեւանի քաղաքապետարանի առեւտրի վարչության ս/թ դեկտեմբերի 3-ի գրությամբ նշվում է. «Ձեր կողմից բարձրացված հարցին քաղաքապետարանը կարող է անդրադառնալ հիշյալ երեք կրպակների տերերի հետ Կենտրոնի թաղապետարանի կնքած պայմանագրերի ժամկետը լրանալուց հետո (31.12.2002 թ.)», սակայն նշված չէ, թե իրավասու մարմինն ինչ միջոցներ է ձեռնարկել կրպակների գործունեությունը դադարեցնելու համար։ Այդ կապակցությամբ խնդրում եմ Ձեր հանձնարարականը (կատարողական ժամկետով) նշված կրպակների ապամոնտաժումն իրականացնելու համար։ Նշված հարցով կրկին Ձեզ է հասցեագրված իմ ս/թ դեկտեմբերի 4-ի դիմումը։ Հուսով եմ, որ իմ օրինական պահանջը կբավարարվի 2003 թվականի առաջին շաբաթվա ժամանակահատվածում եւ այդ կապակցությամբ հայցում եմ իրավասու մարմինների օգնությունը, որոնց նշված հարցով դիմել եմ 1998 թվականից մինչ օրս։ ԱՆԱՀԻՏ ՍԱՖԱՐՅԱՆ Հանրապետության նրբ. 8 ա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել