Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՂԾՎՈՒՄ ԵՆ

Դեկտեմբեր 19,2002 00:00

ԿԵՂԾՎՈՒՄ ԵՆ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր հերթական նիստում քննության առավ Ռուսաստանի Դաշնության «Ռուստ Ինկորպորեյտեդ» ընկերության դիմումը, ուր նշված էր, որ Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների կողմից օգտագործվում են սեփականության իրավունքով իրեն պատկանող ապրանքային եւ սպասարկման նշանները։ Կատարելով համապատասխան ուսումնասիրություններ, հանձնաժողովը պարզեց, որ «Աստղացոլք» ՍՊԸ-ի արտադրության օղու պիտակները նմանեցված են «Ռուստ Ինկորպորեյտեդ»-ի կողմից թողարկվող օղու ապրանքային եւ սպասարկման նշաններին։ Մեկ տարբերությամբ՝ «Աստղացոլքը» «ՀցրրՍՌռ րՑՈվՊՈՐՑ»-ի փոխարեն օգտագործում է «ՀՏրրՌռրՍՌռ րՑՈվՊՈՐՑ» բառակապակցությունը։ Միաժամանակ ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ «Ռուստ Ինկորպորեյտեդ»-ի ապրանքային եւ սպասարկման նշանները (շշեր, խցաններ, պիտակներ) կրկնօրինակվում են նաեւ «Պռոշյանի կոնյակի գործարան» ԲԲԸ-ի կողմից, որը նույնպես հանրապետության մեծածախ եւ մանրածախ առեւտրի կետերում իրացնում է «ՀցրրՍՌռ րՑՈվՊՈՐՑ» անվանումով օղի, իր արտադրանքի վրա օգտագործում է ռուսական ընկերության՝ ընդհուպ մինչեւ գովազդային գրառումները։ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, քննարկելով հարցը, վերոնշյալ տնտեսվարող սուբյեկտների կողմից այս գործունեությունը որակեց որպես անբարեխիղճ մրցակցության դրսեւորում, ինչը նպատակ է հետապնդում շփոթեցնել, մոլորության մեջ գցել սպառողին, միաժամանակ սրանով վնաս հասցնելով մեկ այլ տնտեսվարող սուբյեկտի համբավին եւ արտադրական վարկանիշին։ Հանձնաժողովն ընդունեց որոշում՝ կարգադրել «Աստղացոլք» ՍՊԸ-ին եւ «Պռոշյանի կոնյակի գործարան» ԲԲԸ-ին դադարեցնել տվյալ ապրանքային եւ սպասարկման նշաններով օղիների թողարկումն ու իրացումը եւ 10-օրյա ժամկետում հանձնաժողովին տրամադրել տեղեկություններ ձեռնարկված միջոցառումների մասին։ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի լրատվության ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել