Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԸ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՉԵՆ

Դեկտեմբեր 24,2002 00:00

ՀԱՅԵՐԸ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՉԵՆ Ռուսական «Կլասիկա» մշակութային հիմնադրամը 2003 թվականին աշխարհի շուրջ 25 երկրներում կանցկացնի «Աստղերն ընդդեմ ՁԻԱՀ-ի, ահաբեկչության եւ թմրամոլության» համերգ-ակցիան, որին կմասնակցեն ինչպես ռուսական աստղեր Օ. Գազմանովը, Տ. Բուլանովան, Ա. Սերովը, Ա. Ուկուպնիկը, Ի. Նիկոլաեւը, Ալսուն, Կ. Լելը, Ա. Գուբինը, նորաձեւության եւ հումորի վարպետները, այնպես էլ յուրաքանչյուր երկրում, որտեղ կկայանա համերգը, նշված մասնակիցներին կմիանան նաեւ այդ երկրի լավագույն կատարողները։ 25 երկրների շարքում նախատեսված է նաեւ Հայաստանը։ «Կլասիկա» հիմնադրամի մամլո խոսնակ Դմիտրի Վալյուխինն ասել է, որ «յուրաքանչյուր երկրի որեւէ մշակութային կազմակերպություն (որը համագործակցում է ռուսական կազմակերպությունների հետ) պետք է աջակցի մեզ, որ այդ երկրում կայանա համերգը»։ Հայաստանում որպես այդպիսին «Աստղեր» գործակալությունն է, որն էլ եւ տրամադրել է մեզ այս ինֆորմացիան, սակայն վերոհիշյալ ընկերության աշխատակցուհու խոսքերից պարզ դարձավ, որ իրենք մտադիր չեն օգնել «Կլասիկա» հիմնադրամին, քանզի Հայաստանում շատ հարկեր ու տուրքեր կան եւ, որ ամենագլխավորն է, «Կլասիկան» ողջ հասույթը վերցնելու է իրեն, այսինքն, «Աստղերը» բաժին չի ունենալու։ Չեն վարձատրվի նաեւ հայ երգիչները։ Փաստորեն, «Աստղեր» գործակալությունը շահագրգռված չէ համերգով, քանզի «մեջը փող չկա», թեեւ պատճառաբանում է, որ «իրենք կողմ կլինեին, եթե Հայաստանում անցկացվեր «Աստղերն ընդդեմ արտագաղթի» համերգը»։ Վերջում գործակալության աշխատակցուհի Ս. Վանցյանն ասաց, որ «եթե մենք հրաժարվենք, ապա «Կլասիկա» հիմնադրամը հավանաբար աջակցություն կխնդրի ՀՀ մշակույթի նախարարությունից»։ ՆԻԿՈԼԱՅ ՄԵԼԻՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել