Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ՄԵԶ ՄՈՏ

Ապրիլ 09,2011 00:00

«Ադրբեջանի իշխանությունները պետք է դադարեցնեն ընդդիմության առաջնորդների ահաբեկումները, որոնք արտահայտվում են ոստիկանության կողմից հակակառավարական բողոքի ցույցերի մասնակիցների ձերբակալություններով եւ ծեծով»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ հայտարարել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: Հիշեցնենք, որ Բաքվի կենտրոնում ընդդիմության ծրագրած հանրահավաքի օրը՝ ապրիլի 2-ին, ինչպես նաեւ նախորդող օրերին ադրբեջանական իշխանությունները ձերբակալել են ընդդիմության հարյուրավոր ակտիվիստների, տասնյակ ընդդիմադիրներ մեղադրվում են լուրջ իրավախախտումների մեջ: Ադրբեջանի իշխանությունները նաեւ զգուշացրել են, որ ապրիլի 16-ին ընդդիմության ծրագրած բողոքի ակցիան եւս կասեցվելու է: «Ադրբեջանական ռեժիմը հստակ հասկացնում է, որ սիստեմատիկ եւ կոշտ ձեւով կանխելու է ցանկացած այլակարծություն»,- Amnesty International-ի կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ երեկ ասել է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության փոխտնօրեն Ջոն Դալհույսենը: «Ընդդիմության առաջատար գործիչների նման նպատակաուղղված հետապնդումը պետք է դադարեցվի, եւ իշխանությունները պետք է թույլ տան բողոքի հանրային ցույցերի անցկացումը,- ընդգծել է Դալհույսենը՝ հավելելով։- Ադրբեջանական կառավարությունը պետք է անհապաղ ազատ արձակի միայն քաղաքական փոփոխությունների խաղաղ պահանջի համար բանտում հայտնված բոլոր անձանց եւ ակտիվիստների նկատմամբ դաժան վերաբերմունքի ու հետապնդումների փաստերի լիարժեք քննություն իրականացնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել