Հայաստանցի միջազգային կարգի մրցավար Սամվել Հարությունյանն ընդգրկվել է օլիմպիական կարգի 60 մրցավարների ցուցակ եւ Լոնդոնում ըմբշամարտի մրցաշարը սպասարկելու թեկնածու է: Նրա խոսքերով, այս մասին իրեն տեղեկացրել է օրերս Հայաստան ժամանած ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԼԱ) կոորդինատոր եւ մարզչական հանձնաժողովի նախագահ, իր ուսուցիչ Ստեփան Ղազարյանը:
Սամվել Հարությունյանն առայժմ միակ մրցավարն է Հայաստանում, որ 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերի շեմին արժանանում է նման գնահատանքի:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: