Լրահոս
Օրվա լրահոսը

Այս խանութների տերերի շնորհիվ է ընտրակաշառք բաժանվում (Տեսանյութ)

Փետրվար 02,2012 17:16 Share

«Իհարկե մեր երկրում ամեն ինձ դարձել է մի քանի հոգու ընդհանուր օգտագործման տարածք՝ սկսած հանքերից, վերջացրած տարբեր սեփականություններով, այս պարագայում եւս երեւի քաղաքապետարանն այդ տեսանկյունից է նայել, որ սա (նկատի ունի Մաշտոցի այգին-Լ.Խ.) ընդհանուր օգտագործման տարածք չէ: Հակառակ պարագայում ո՞րն է ընդհանուր օգտագործման տարածքը, եթե այգին չէ: Իհարկե, սա աբսուրդ է, միանշանակ է, որ սա ընդհանուր օգտագործման տարածք է եղել եւ այս տարածքի ճարտարապետական նախագծով սա հանգստյան գոտի է նախատեսված եղել»,- «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության վարչության օրերս տարածած հաղորդագրությունը, որտեղ մասնավորապես ասվում էր, որ բանակցությունների արդյունքում Աբովյան փողոցի որոշ կառուցապատողների ևս որպես փոխհատուցում առաջարկվել է Մաշտոցի այգու հատվածում տաղավարներ տեղադրել, բնականաբար, ոչ կանաչ գոտու և ընդհանուր օգտագործման տարածքների  հաշվին:

Ա. Մարտիրոսյանը գտնում է, որ Կենտրոնի այդ հատվածն առանց այդ էլ շատ գերբեռնված է տարատեսակ առեւտրի կետերով եւ Մաշտոցի այգին նոր կրպակներով գերբեռնելն անիմաստ է համարում. «Խաթարվում է քաղաքացիների հանգստյան գոտի ունենալու իրավունքը: Առավել եւս որ մոտակա անցումը ծառայում է որպես առեւտրային տարածք»:

Երբ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե որպես պատգամավոր ինքը որեւէ նախաձեռնությամբ հանդես չի՞ գա, պատասխանեց. «Մեր պահանջն էր, որ քաղաքի կենտրոնում անթույլատրելի տեղերում կառուցված մեծ շինությունները քանդվեին, ինչը, ցավոք սրտի, իշխանությունները չեն իրականացնում, որովհետեւ ունեն կոնկրետ բիզնես հետաքրքրություններ եւ ընտրություններին ընդառաջ՝ հենց այս խանութների տերերի շնորհիվ է, որ ընտրակաշառք է բաժանվում, տարբեր տեսակի կեղծիքներ են տեղի ունենում: Այստեղ է գործում ես քեզ՝ դու ինձ մեխանիզմը: Միանշանակ է, թե ինչու են բերել այստեղ: Իշխանությունների ուժը պատում է բացառապես անապահով քաղաքացիների, փոքրումիջին բիզնեսի ներկայացուցիչների վրա եւ ոչ խոշոր փողատերերի, հարուստների: Եվ հենց դրա հետեւանքն է, որ այստեղ այս շինարարությունն է իրականանում, որը միանշանակ անթույլատրելի է»:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829