Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորին խոզի բդի տեղ գոմեշ ենք դնելու

Դեկտեմբեր 12,2012 12:23 Share

Տարին գոմեշով է սկսվում։

Սիրուշոյի «Պռե, գոմեշ» երգը հասկացանք, էդ ո՞ր անող-դնողը չէ լավը.

Նա անհնազանդ է ու քար,

Աջ/չ/քերում ապրում է լուռ պայքար,

Կյանքը հողի հետ՝ մենամարտ,

Հաղթահարում է իր հոգով անպարտ։

Գոմեշի նման հլու-հնազանդ կենդանին կարող է շատերի մուսան դառնալ.

Պռե՛, գոմեշ,

Ա՛ռ հա՛, գոմեշ,

Պռե՛րե՛, գոմեշ,

Ա՛ռ հա՛, գոմեշ,

Տա՛ր հա՛, գոմեշ,

Պռե՛րե՛, գոմեշ։

Թող ներվի ասել, այս ֆոնի վրա անխղճություն է ողջ Հայաստանին մատակարարել այդ խեղճ հայվանի միսը։ Երգչուհին մեղմ քնքշանքով գովաբանում է կենդանու պայքարի ոգին, քարի ու հողի հետ մարտնչելը, կամքը, ելք գտնելը, չնահանջելը, չհանձնվելը, մենամարտը, անպարտ հոգին, արդարությունը, ազնվությունը, պատիվը, սերունդ տալը եւ… ա՛ռ քեզ, գոմեշ… «Ֆեյսբուքում» նրբազգաց մեկը գրում է՝ արա՜, բա էդ ո՞նց կերանք այդ ազնիվ կենդանու միսը… Կերաք, բա չկերա՞ք,- խնդմնդում է իշխանությունը։ Գոմեշի միս կերցնելու համար տես քանի հոգի են կալանավորվել ու տուգանվել… Բա մե՞ղք չի առավոտից իրիկուն անող-դնող այդ շունչը, բա իշխանությունից բացի մեկը չլինի՞, որ գնահատի այդ գործարար կենդանուն… Ծնվում է նոր երգ.

ՀՀԿ-ն կանգնած է անհաղթ,

Գոմեշն է պաշտպանված, կանգնած հաղթ,

Ով նրա կոտոշին մոտ գա,

ՀՀԿ-ն կգոռա՝ կոռուպցիա։

Պռե՛, գոմեշ,

Ա՛ռ հա՛, գոմեշ,

Պռե՛րե՛, գոմեշ,

Ա՛ռ հա՛, գոմեշ,

Տա՛ր հա՛, գոմեշ,

Պռե՛րե՛, գոմեշ…

 Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31