Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Մոսինյանի՝ Տարոն Մարգարյանը իրեն զոհեց՝ ուշադրություն շեղելու համար

Օգոստոս 08,2013 12:29 Share

Լրագրող- վերլուծաբան  Համլետ Մոսինյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ մայրաքաղաքի  տրանսպորտի գնի թանկացման գաղափարը մեջ գցելը  կառավարության կողմից սկսած խորամանկ խաղ է` ժողովրդին օֆշորային սկանդալից ու գազի գնի թանկացման տխուր փաստից շեղելու համար:

«Մեր իշխանությունը, որը անցել է կոմերիտական ու կոմունիստական շկոլայով, շատ կազմակերպված, շատ խորամանկ քաղաքականություն է վարում. ես որևէ տեղ չլսեցի ու չկարդացի, և  որևէ մեկը այդպես էլ չհասկացավ, թե ինչո՞ւ են մայրաքաղաքի տրանսպորտը թանկացնում: Ես հարյուր տոկոսով համոզված եմ, որ էդ հանձնարարությունը տրվել էր Տարոն Մարգարյանին, շախմատային լեզվով ասած  ձիու քայլ ինքը արեց`ժողովրդին շեղելով  օֆշորային սկանդալից և մյուս ավելի խոշոր թանկացումից` գազի գնի թանկացումից: Ժողովրդին շեղեցին դեպի քաղաքապետարան. եթե  2-3 շաբաթ առաջ ժողովուրդը, նրանց մեջ նաև ընդդիմությունը պահանջում էր վարչապետի հրաժարականը, իշխանությունը կարողացավ նման քայլով իջեցնել, հասցնել նրան, որ հիմա պահանջում են Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետի հրաժարականը: Խորամանկ իշխանություն ունենք», -ասաց մեր զրուցակիցը:

Համլետ Մոսինյանը նաև համոզմունք  հայտնեց, որ մայրաքաղաքի տրանսպորտի գինը երբեք չի թանկանա, սա ուղղակի ձիու քայլ էր, որը ստանձնեց Տարոն  Մարգարյանը և իրեն զոհեց իր կուսակցության ավելի բարձր պաշտոնում գտնվող մի քանի մարդկանց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Hamlet Mosinyan says:

    Բերեմ ապացույցներ վերը ասվածի համար. երբեւէ որեւէ իշխանություն չէր համարձակվի 50 տոկոսով գին բարձրացնել, եթե, իրոք, որոշել էր փոխադրանու ուղեվարձն ավելացնելլ: Լուրջ մտադրության դեպքում միայն 10, 12 տոկոսով կբարձրացնեին:
    Գնի բարձրացման մասին խոսելիս պատասխանատուները չեն նշում գազի գնի բարձրացումը, որ ժողովուրդը հենց դրա դեմ չպայքարի: Ասում էին՝ ավտոմասերի գներն են բարձրացել: Թե՝ երբ, որտեղ, ինչքան, չէին կարողանում ասել:
    Այո, Երեւանի փոխադրանու ուղեվարձի բարձրացման այս շոուն շախմատային լեզվով անվանվում է շեղման կոմբինացիա, երբ մի խաղաքար զոհելով ավելի մեծն ես շահում:
    Մեր շախմատի ֆեդերացիայի նախագահը դա լավ գիտի:
    Այս դեպքում այդ դերը Տարոնին էր հանձնարարվել:

    • Гога says:

      Все очень просто. Ты делаешь основную работу, а я тебе лишь помогаю. Я должен скармливать тебе маленькие кусочки, заставляя поверить, что ты сам их выиграл. Потому что ты – умен, а я, стало быть, глуп. В каждой игре всегда есть тот, кто ведет партию и тот, кого разводят. Чем больше жертве кажется, что она ведет игру, тем меньше она ее в действительности контролирует. Так жертва затягивает на своей шее петлю, а я, как ведущий игру, ей помогаю

  2. Maxim says:

    Գուցե քաղաքային տրանսպորտի գնի բարձրացումը իրոք խաղաքարտ է, և այն պարբերաբար շեղելու է երկրում գոյացող այս կամ այն պրոբլեմների վեկտորը, կամ բթացնելու այն: Բայց մնան հանցավոր պետական համակարգում երբեք չի ստանա քաղաքակիրթ լուծում, քանի որ համազգային
    թալանի գաղափարը վեր է ամեն ինչից, որը թաղի խուժանի կողմից նշանակված,՝ իրենց նմանները
    իրագործում են հայրենասիրական լոզունգների ներքո: տարոնը թաղի խուժանի վերարտադրությունն
    է, նրա բոլոր վառ դրսեվորումներով:

Պատասխանել Гога

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031