Լրահոս
Օրվա լրահոսը

Ատոմակայանում խոտանով միջուկային վառելիքի հավաքվածներ կան

Սեպտեմբեր 12,2013 19:12

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը ատոմակայանի համար նման լիցենզիա է ուզում ստանալ, քանի որ «Հայկական ԱԷԿ»-ում դեռեւս խորհրդային տարիներից ներկրված ու թերություններ ունեցող 7 հատ միջուկային վառելիքի հավաքվածներ կան, որոնք ատոմակայանը չի կարողանում պահել, ուստի դրանք արտահանելու համար համապատասխան լիցենզիա է ուզում:

««Հայկական ԱԷԿ»-ում ներկայումս գտնվում են 7 հատ թարմ միջուկային  վառելիքի հավաքվածներ, որոնք ԱԷԿ են ներկրվել` 3 հատը 1979թ. եւ 4 հատը` 1987թ-ին: Այս միջուկային վառելիքի հավաքվածները ունեցել են որոշակի թերություններ եւ այդ պատճառով հնարավոր չի եղել  դրանց օգտագործումը: Այդ հավաքվածների պահելը «Հայկական ԱԷԿ»-ում» առաջացնում է դժվարություններ: Ներկայումս ԱԷԿ-ը պայմանագիր է ստորագրել ռուսական «ՏՎԷԼ» ԲԲԸ-ի հետ, դրանք ՌԴ տեղափոխելու վերաբերյալ»,-գրված է կառավարություն ներկայացրած հիմնավորման մեջ:

Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ, ըստ նախարարության հիմնավորման, եթե ատոմակայանին այդ նյութերն արտահանելու լիցենզիան տրվի,  ՀՀ պետական բյուջեի մուտքերը կավելանան տարեկան 20 հազար դրամով:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30