Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Թոքմաջյան. «Ավագանու նիստը ակտիվիստների քննարկման նիստ չէ, մենք լուրջ հարցեր ունենք քննարկելու»

Սեպտեմբեր 16,2013 17:06

Վերջին օրերին անհայտ անձանց կողմից 7 ակտիվիստներին ծեծի ենթարկելու, տասնյակ ակտիվիստների բռնությամբ ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկելու դեպքերին ավագանու ՀՀԿ-ական անդամ Հովհաննես Թոքմաջյանը չի ցանկանում անդրադառնալ:

«Դա ավագանու անդամի քննարկման խնդիրը չէ, ավագանու անդամի խոսելու հարցը չէ: Բոլորովին չեմ պատրաստվում գնահատականներ տալ: Բերման ենթարկելը ոստիկանի աշխատանքն է, ոստիկանը կատարել է իր աշխատանքը, այնքան հստակ է: Օրինականության ապահովման խնդիր է, որ ոստիկանությունն էլ ապահովում է: Թող ակտիվիստները դիմեն դատարան, իրենց սահմանադրական իրավունքն է: Կարելի՞ է նման անլուրջ հարցով դիմել ավագանու անդամին»,- ասաց պարոն Թոքմաջյանը:

Օրեր առաջ ակտիվիստների մուտքը ավագանու նիստին արգելելու խնդրին էլ պարոն Թոքմաջյանը չցանկացավ անդրադառնալ, այս հարցն էլ նա ավագանու անդամի խոսելու հարց չհամարեց. «Ավագանու նիստը ակտիվիստների քննարկման նիստ չէ, որովհետեւ մենք ավելի լուրջ հարցեր ունենք քննարկելու: Դահլիճում տեղ չի եղել, չեն թողել ներս մտնեն: Դրանք տեխնիկական հարցեր են, որը կապ չի կարող ունենալ ավագանու անդամի հետ…»:

Վերջում էլ հավելեց, որ ակտիվիստների գործողությունները չեն բխում ՀՀ օրենսդրությունից. «Ակտիվիստների գործելաոճը իրենց սահմանադրական իրավունքն է , սակայն այնքան ժամանակ, քանի դեռ չեն խախտում ուրիշների իրավունքները…Նրանց իրավունքների մեջ չի մտնում քաղաքապետարանի պաշտոնատար անձանց ազատման պահանջ ներկայացնելը եւ նրանց լիազորությունների մեջ չի մտնում խախտել ուրիշի իրավունքները եւ խանգարել քաղաքապետարանի բնականոն գործունեությունը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30