Լրահոս
Օրվա լրահոսը

«Վլադիմիր Գասպարյանը թքած ունի՞… խնդիրը միայն ոստիկանության դեմքը փրկե՞լն է». ակտիվիստ

Սեպտեմբեր 16,2013 18:19

Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը վերջին շրջանում ակտիվիստներին ծեծի ենթարկելու դեպքերի բացահայտման մասին հաղորդագրություն է տարածել: Ըստ հաղորդագրության, ակտիվիստների ծեծի ենթարկվելու դեպքերից երկուսն արդեն բացահայտվել են, մնացած դեպքերով էլ ոստիկանությունն ակտիվ աշխատում է:

«Վարուժան Ավետիսյանին ծեծի ենթարկելու դեպքով բացահայտելու բան չկար, բոլորի դեմքերը ճանաչում էինք, Վարուժանը բոլորին անուն-ազգանունով ասել էր: Էդ ի՞նչն են բացահայտել, հասկանալի չէ»,- զարմացավ ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Նախախորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը  Հյուսիսային պողոտայում շաբաթներ  առաջ միջադեպ էր ունեցել «Հայազն» կուսակցության անդամներ Արմեն Աղայանի եւ Արմեն Մկրտչյանի հետ, եւ ըստ Նախախորհրդարանի տարածած հաղորդագրության, Վարուժանին ծեծել են Աղայանն ու Մկրտչյանը, ինչը հերքում էին «Հայազն» կուսակցության անդամները:

«Ոստիկանության աշխատելը կերեւար այն դեպքում, երբ իրենք բացահայտումներ անեին այն դեպքերով, երբ տուժող ակտիվիստները կոնկրետ ցույց են տալիս ծեծելու տարածքը ու ծեծողին: Ֆարս է, թե իբր ոստիկանները բացահայտում են դեպքերը: Ակտիվիստ Արման Ալեքսանյանը տարավ ցույց տվեց այն տարածքը, որտեղ նվազագույնը 4 տեսախցիկ ակնհայտորեն նկարում էր եւ 5 րոպեի ընթացքում արդեն գտած պետք է լինեին ծեծողներին, բայց ոստիկանությունը չի  ուզել գտնել: Արմանը քննիչի հետ գնացել էր այդ տարածք, երկու հոգի մոտեցել ու հարցրել էին` ինչ է կատարվում, այդ երկուսի մեջ Արմանը ճանաչել էր իրեն ծեծողներից մեկին, քննիչին ասել էր, բայց քննիչը հեգնել էր` հիմա ում տեսնես ասելու ես էս մարդն է եղել: Երբ մատնացույց ես անում, ով է ծեծել, ու ոստիկանը գործին ընթացք չի տալիս, ակնհայտ է, որ նա չի ուզում բացահայտի»:

Գեւորգի համոզմամբ, ոստիկանության հաղորդագրությունը միջազգային կառույցներին իրենց աշխատանքը ցույց տալու համար էր. «Այն բանից հետո, երբ Սփյուռքից, ՄԱԿ-ից, ԱՄՆ դեսպանատանից, ԵԽ –ից արձագանքներ եղան, ոստիկանությունը փորձում է  ցույց տալ, որ աշխատում է: Ակնհայտ է, որ ոստիկանությունը դիտավորյալ չի ուզում իրական ծեծողներին գտնել եւ ակնհայտ է, որ այդ մարդիկ կամ ոստիկան են կամ իրենց հետ համագործակցող քրեական տարրեր»:

Ակտիվիստը չի հավատում նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մտահոգություններին ու «գիշերը ցերեկ արեք,  բայց հանցագործներին գտեք»  հրահանգին:

«Ոստիկանապետի ամբողջ միտքն այն էր, որ միջադեպի բացահայտման ձգձգում ստվեր չգցի ոստիկանության հեղինակության վրա: Այսինքն, Վլադիմիր Գասպարյանը թքած ունի՞, որ ակտիվիստներին խոշտանգում են, ծեծում, դա կապ չունի՞, խնդիրը միայն ոստիկանության դեմքը փրկե՞լն է»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Samvel Jeshmaridian, PhD says:

    Ghachagh Gasparyan was a milica pepelnica. Now, he thinks he is fully a vostikan moxraman.

  2. Maxim says:

    Հայաստանի ոստիկանությունը մեղմ ասած,՝ երբեք չի փայլել իր անշահախնդրությամբ: Բայց ինչ որ
    տեղի է ունենում այս օրերին դա չի տեղավորվում ոչ մի նորմալ, մարդկային գիտակցության մեջ:
    Այն կատարում է միայն մեկ ֆունկցիա,՝ ամեն գնով պահպանել այս տարվա փետրվարի 18-ի և մայիսի
    5-ի թաղի խուժանի ձեռք բերած հաջողությունները: Այն ինչ տեղի ունեցավ այդ օրերին, ոչնչով չէր
    զիչում պետական դավաճանությունից, ազգին, ժողովրդին՝ դաշույնով թիկունքից խփելուց, և կարծես
    մոռացվեց, անցավ գնաց:
    Ինչ վերաբերվում է՝ վերը նշված ակտիվիստներին, ապա նրանք ակտիվիստներ չեն: ,,Խնդրում եմ կարդալ մինչև վերջ,,:
    Ակտիվիստները՝ դա մինչև ԽՄ փլուզումը կոմերիտմիության, կամ կուսակցական պաշտոնի և առաջ գնալու խելագար երիտթևերն էին, ինչպես այսօր կեղծ Նժդեհականների երիտթևերն են, և նրան
    առաջնորդները, որոնց համար կա մեկ սրբություն,՝ ամեն գնով աթոռ զավթեն: Եվ եթե հանկարծ անհնարինը տեղի ունենա, և նորից Լենինյան հիմարությունները նորից աշխարհ գա, ապա առանց
    խղճի չնչին զգացողության, և առանց մի ակնթարթ հապաղելու կսկսեն նորից նույնը կրկնել:
    Իսկ այսօր ում որ կոչում են ակտիվիստներ, չարեչար սխալվում են: Այդ երիտասարդները մեր ազգի և ինտելեկտուալ և էմոցիոնալ խիղճն են, հոգին, բարոյական առանցքը, առանց նրանց հնարավոր չէր ետ բերել Արցախը, հնարավոր չի ստեղծել տաղանդավոր ֆիլմեր ,,և ազգը կմնա իրեն հիմարացնող սերիալների հույսին,, ստեղծել՝, կամ գոնե կատարել դասական երաժշտություն, հնարավոր չի լինի ըմբռնել՝ նորը, գեղեցիկը, մարդկայինը, և առանց այդ ամենի՝ պետությունը գոյատևել չի կարող, ինչը որ տեղի է ունենում այսօր, քանի որ երկիրը,՝ մեծ հաշվով այսօր նրանց
    ձեռքում է, ովքեր թալանում են երկիրը և ստրկացնում իրենց կողմից թալանվածներին: Իսկ 21-րդ
    դարում ստրկատիրություն գոյություն ունենալ չի կարող, երբ նույնիսկ աշարհում գործող՝ իբր զարգացած օրենքները կարծես այլևս չեն բավարարում, աշխարհում տիրող պահանջներին:
    Այսօրվա այս՝ խղճի ու բարոյական նորմերի առանցք հանդիսացող երիտասարդները, նոր երկիր,
    պետություն կերտելու հետ մեկտեղ, մարտնչում են ընդդեմ՝ երկրի ընդերքի թալանի, Փակ շուկայի
    այլանդակման, ապորինի շինարարությունների, անարդար ու անազնիվ դատարանների և որի հետ
    մեկտեղ ենթարկվում,՝ ոստիկանության և կանաչի վաճառելու մոլուծքով տառապողների հալածանքներին; Մի պահ պատկերացնենք, որ երկիրը մնա վերջիններիս հույսին, կամ էլ գործող՝
    կիսագրագետ, գավառական մտածելակերպով, պետական մտածողության իսպառ բացակայություն
    ունեցող, բայց վայրագ հատկություններով օժտված անձանց ձեռքում: ՈՐՔԱ՞Ն ԿԳՈՅԱՏԵՎԻ ԱՅԴ
    ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30