Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Հնարավոր կլինի այս իշխանություններին հեռացնել՝ կհեռացնենք»

Սեպտեմբեր 17,2013 18:35

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր վերջին խորհրդակցության ժամանակ ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքար են սկսում՝ մեծ ձկներից պիտի բռնեն, գլխից պիտի բռնեն, սակայն այդպես էլ մեծ «ձկնորսություն» չեղավ: Հիմա ՀՅԴ-ն առաջարկում է կոռուպցիայի մեջ թաղված, կազինո գնացող հակաքրիստոնեական դեմքերին պաշտոնանկ անել՝ արտագաղթի դեմ իր ծրագրի համաձայն:

Այս առնչությամբ այսօր Aravot.am-ը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց՝ որտե՞ղ է  երաշխիքը, որ իշխանությունն ունի այդ ցանկությունը հակաքրիստոնեական մեծ ձկներին բռնելու, ի՞նչ երաշխիք կա, որ իշխանությունը, եթե անգամ գա, ձեզ հետ նստի մի սեղանի շուրջ, հետո իրական քայլեր կձեռնարկի: Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Երաշխիքը գործերն են, խոսքերը չեն: Մենք ուզում ենք, որ այս ծրագիրը գործի վերածվի եւ որքան հնարավոր է գործի մեջ շատ մարդ մտնի: Մեր ուզածը սա է»:

Մեր դիտարկմանը՝ դուք լծակներ չունեք՝ Արմեն Ռուստամյանը չհամաձայնեց. «Լծակը մեր համոզումներն են, որ ժողովրդին բերենք մեր կողքը: Մի հատ տեսնենք ինչ է լինում, հետո կգնահատենք: Հիմա այնքան շատ են ենթադրությունները, որ իշխանությունները ձեւական կմիանան, կմիանան, թե չեն միանա: Մենք մեր ճանապարհով գնում ենք առաջ, ի՞նչ կապ ունի մյուսների ընկալումը: Չեն ընկալի՝ մեզ համար կարեւոր է, որ հասարակությունն ընկալի: Հասարակությունը կհամախմբվի սրա շուրջ: Մեր խնդիրն է այս ծրագրի մեջ բերել ինչքան հնարավոր է շատ համակիրներ: Այդ համակիրների քանակը կլինի այնքան, որ հնարավոր կլինի այս իշխանություններին հեռացնել՝ կհեռացնենք»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ պետք է իշխանությունը համագործակցի ձեզ հետ, որ հետո դուք իշխանափոխություն անեք՝ պարոն Ռուստամյանը պատասխանեց. «Որպեսզի ամբողջությամբ իշխանությունը չկորցնի, ինչպես ես ասեցի՝ հիշեք Րաֆֆի Հովհաննիսյանի առաջին օրերը, երբ իշխանությունները պատրաստ էին ամբողջը չկորցնելու համար զիջել մաս»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30