Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Առաքելյանն ու Մուսա Մուրթազալիեւը 1/4 եզրափակչում պարտվեցին

Սեպտեմբեր 17,2013 19:17

Բուդապեշտում ընթացող ազատ ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Առաքելյանը՝ 60 կգ քաշային կարգ եւ Մուսա Մուրթազալիեւը 84 կգ, քառորդ եզրափակչում պարտություն կրեցին:

Արթուրը, սկսելով 1/32 եզրափակչից, առավելության հասավ չինացի Չունժուն Մաի, բելառուս Ասադուլա Լաչինովի, սլովակցի Միկոլա Բոլոտնյուկի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում անզիջում պայքարում զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Բեքհան Գոյգերեեւին:

Մուրթազալիեւը 1/16 եզրափակչի մեկնարկային գոտեմարտում պայքարից դուրս թողեց մոլդովացի Պիոտր Անուլովին, հետո շվեյցարացի Մարկո Լուկաս Ռիեսենին, սակայն հաջորդ փուլում պարտվեց Իբրահիմ Ալդատովին (Ուկրաինա):

 

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30