Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ Մերիլանդի նահանգապետը աջակցություն է հայտնում Ղարաբաղին

Սեպտեմբեր 24,2013 10:19

«Ազատություն» ռադիոկայան«Ազատ» նահանգի համբավ ունեցող Մերիլանդը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության եւ Ղարաբաղի ժողովրդավարության վերաբերյալ:

Մերիլանդ նահանգի նահանգապետ Մարտին Օ’Մալին հռչակագիր է հրապարակել Հայաստանի Անկախության օրվա առթիվ, որում հիշատակել է Լեռնային Ղարաբաղը իբրեւ նոր ձեւավորվող ժողովրդավարություն։

Մերիլանդի նահանգապետի տարածած հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ «Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը եւ Միացյալ Նահանգները կիսում են միեւնույն արժեքները եւ հավատում են ազատության, ժողովրդավարության, ինքնորոշման եւ մարդու իրավունքների սկզբունքներին»։

Սեպտեմբերի 21-ին տարածված փաստաթղթում նշված է նաեւ, որ Մերիլանդի նահանգը հավատարիմ է այս արժեքներին եւ աջակցում է բոլոր նրանց, ովքեր որոշել են զարգանալ իբրեւ ազատ եւ ժողովրդավարական երկիր։

«Այսպիսով, Մերիլանդը դարձավ ԱՄՆ հերթական նահանգը, որն աջակցություն հայտնեց Ղարաբաղին»,֊նշում է Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի գրասենյակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30