Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Սաֆարյանը գտնում է, որ երկրի ղեկավարությունը ոչնչացնում է երկիրը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 10,2013 15:32 Share

Թեղուտի համար պայքարող Գեւորգ Սաֆարյանի խոսքով՝ այսօր, այս խնդրի մասին իրենց կազմակերպած երթի միջոցով իրազեկում են հանրությանը, իսկ թե այդ ամենից ինչ զարգացումներ կլինեն՝ հետո կերեւա:

«Ես չգիտեմ կառավարությունում ինչ են քննարկում, ի դեմս բնապահպանության նախարարության, որը կատարում է միայն մի ֆունկցիա, տալիս է հանքերի շահագործման լիցենզիաներ, հետեւանքների մասին չի մտածում, նույն օլիգարխիկ համակարգն է եւ նրանք թքած ունեն եւ Թեղուտի, եւ հայրենիքի, եւ պետության միջազգային իմիջի վրա …»:

Գեւորգ Սաֆարյանը գտնում է, որ երկրի ղեկավարությունը ոչնչացնում է երկիրն ու ոչ մի բանի մասին չի մտածում:

Հարցին՝ կառավարությանն ուղղված նամակ ունե՞ք, թե՞ ոչ, որ հավաքվել եք կառավարության առջեւ, Գեւորգ Սաֆարյանը պատասխանեց. «Կառավարությանը նամակ ուղղելն անիմաստ է: Մեր պետության կառավարությունն այսօր աշխատում է այն ուղղությամբ, որ արդարացնի այն անօրինականությունները, որոնք տեղի են ունենում երկրում»:

Նա նաեւ նշեց, որ Թեղուտի վերաբերյալ ունեցած իրենց բողոքն ուղղված է ոչ այնքան շահագործողին, այլ այն մարմիններին, որոնք շահագործողի համար «կռիշա» են դարձել ու ամեն ինչ անում են, որ հանքարդյունաբերությունը Հայաստանում զարգանա:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031