Լրահոս
Օրվա լրահոսը

«Շանթ և Ազատություն» հիմնադրամն ակնկալում է հոգեւորականների արձագանքը քաղբանտարկյալների վերաբերյալ

Մարտ 03,2014 11:17

«Շանթ և Ազատություն» հիմնադրամը բաց նամակ է ուղարկել Գարեգին երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսին և Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունների առաջնորդներին՝ ակնկալելով նրանց հրապարակային վերաբերմունքը: 

Հարգարժան հոգևոր հայրեր, Հայաստանում ներկայումս կա 15 քաղաքական բանտարկյալ, որոնց մարդկային իրավունքներն ու հիմնարար ազատությունները ոտնահարվում են, ինչպես նաև հոգեբանական և բազմաբնույթ խոշտանգման են դատապարտված նրանց ընտանիքները՝ կանայք , ծերեր և շուրջ 25 անչափահաս երեխաներ: Իրենց ստորագրություններով նրանց ազատությունն են պահանջում տասնյակ հազարավոր քաղաքացիներ, նրանց պաշտպանությամբ հանդես են եկել մի շարք միջազգային կազմակերպություններ:
Սույնով, որպես խղճի և բարոյականության պատվարներ, դիմում ենք ձեզ՝ Հայաստանում գործող կրոնական կազմակերպություններիդ՝ ակնկալելով ձեր հրապարակային վերաբերմունքը, որն անգնահատելի աջակցություն կլինի հայաստանյան քաղբանտարկյալներին և խոշտանգվող նրանց զավակներին, կանանց, քույրերին և ծնողներին:

Ձեր հրապարակային վերաբերմունքի ակնկալությամբ և մարդասիրության հույսով՝
«Շանթ և Ազատություն» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31