Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը՝ վարչապետ դառնալու մասին

Ապրիլ 06,2014 11:15

ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը վարչապետ նշանակվելու առաջարկ չի ստացել: Այս մասին քիչ առաջ ՀԵՀ-ի կազմակերպած սեմինարի ժամանակ ասաց ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա գնահատմամբ, վարչապետի հրաժարականը նրա որոշումն է. «Յուրաքանչյուր անհատի խնդիրն է , իր աշխատանքի մեջ վերլուծություն, հետեւություններ կատարել եւ որոշել, թե կարող է աշխատել, ուզո՞ւմ է, թե՞ չի ուզում աշխատել: Նրա հետ միասնական նույն թիմում մեր աշխատանքը եղել է համագործակցված  եւ շատ ոլորտներում բերել է արդյունքի, գոնե իմ պատասխանատվության տակ գտնվող ոլորտում առաջընթաց եղել է: Ինձ համար պատիվ է  եւ  հպարտանում եմ, որ որոշակի դերակատարություն եմ ունեցել մեր կառավարության գործունեության մեջ, եւ որ ինձ դասում են առաջնեկների շարքում, որոնց անունները վարչապետի թեկնածուների ցանկում  կարող է շրջանառվել»:

Պարոն Օհանյանն ասաց, որ ինքը մեծ  դերակատարություն ունի Հայաստանի պաշտպանական համակարգի անվտանգության հարցում:

«Կառավարության փոփոխության կամ չփոփոխության իրավունքը Հայաստանի  նախագահինն է , եթե մնամ կառավարության մեջ, ապա կշարուանկեմ իմ հայրենանվեր աշխատանքը, եթե չմնամ, ապա իմ տեղը հասարակության մեջ կլինի, ու կշարունակեմ իմ ծառայությունը իմ հայրենիքին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Իմ տպաւորութիւնս, այլև համոզումս այն է, թէ արդի Հայաստանի մէջ միակ պարկեղտ և իր պարտականութեան լաւապէս գիտակից հայը Սէյրան Օհանեանն է: Պէտք է ամէն ձևով աջակցիլ անոր:

  2. bzjackal says:

    ….եւ որ ինձ դասում են առաջնեկների շարքում …

    Առաջնե՞կ: Հենց էդպես էլ ասե՞լ է: ))

  3. Տիգրան Դավուդյան says:

    Պաշտպանութեան նախարարին շատ յարգում եմ, կառաջարկէի հեռու մնար իր կողքին նստած բացասական համբաւ ունեցող տիպարից:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930