Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաշատը թանկացած ուտելիքը` կաղամբ, գազար, կարտոֆիլ (Տեսանյութ) 

Մայիս 05,2014 15:06

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` Հայաստանում 12 ամիսների գնաճը  կազմել է 4.4%, իսկ այս տարվա 4 ամիսների գնաճը կազմել է 1.7%:

Այսօր «Հենարան» ակումբում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանն ասաց, որ այս տարվա ապրիլին` մարտ ամսվա համեմատ, պարենային ապրանքերի գնաճը կազմել է 1%, ոչ պարենային ապրանքների մասով 0.1% գնանկում է գրանցվել, ծառայությունների ոլորտում` 0.1% գնաճ:

ԱՎԾ տվյալներով` առավել բարձր գնաճ է արձանագրվել բանջարեղեն-կարտոֆիլ ապրանքախմբում ` 5.4%, միրգ ապրանքախմբում` 1.8%, կաթնամթերքը`2.1%, ոչ ոգելից խմիչքները 0,1%-ով թանկացել են, ոգելից խմիչքներն ու ծխախոտը թանկացել են 0.2%-ով:
Պարոն Մարտիրոսյանի ներկայացմամբ` վերջին 10 տարիների ընթացքում ամենացածր գնաճն արձանագրվել է 2007 եւ 2012 թվականներին` 2.1%, իսկ առավել բարձր գնաճ է եղել 2008 թվականին` 6%:

 

 

Գուրգեն Մարտիրոսյանի դիտարկմամբ` այս տարվա ցրտահարությունն էլ մեծամասամբ ազդեց բանջարեղենի թանկացման վրա. օրինակ`
կարտոֆիլի գները վերջին մեկ ամսում աճել են 21.8%,կաղամբինը` 67.6%, գազարինը` 52.9%: ԱՎԾ տվյալներով` կրթության ոլորտում 7.6% գնաճ է արձանագրվել. հիշեցնենք, որ անցյալ տարի ուսումնական հաստատություններում վարձավճարները բարձրացան: ԱՎԾ տվյալներով, հանգստի կազմակերպման ոլորտում էլ 1.4% գնաճ է եղել, հանրային սննդի ոլորտում` 2.2%, իսկ իրավական եւ բանկային ոլորտում, պարոն Մարտիրոսյանի ներկայացմամբ` գների նվազում է արձանագրվել: Տրանսպորտային ոլորտում եւս գնանկում է եղել. Գուրգեն Մարտիրոսյանի ներկայացմամբ` տրանսպորտային ոլորտի` 7.1% գնանկումը հատկապես պայմանավորված է օդային տրանսպորտի`օդային ուղեւորափոխադրումների ոլորտում արձանագրված գների նվազման հետ:


Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031