Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրական հոսանքից զոհվել է նախկին քաղաքապետի եղբայրը

Հունիս 12,2014 19:07 Share

Հունիսի 11-ին Տավուշի մարզի Այրում քաղաքի  տարածքում ուժեղ քամի է եղել: Դրա հետեւանքով Այրումի բնակիչ, 1958թ. ծնված Կարեն Սուրենի Անտոնյանի այգում պոկվել են էլեկտրական հոսանքի լարերը:

Կ. Անտոնյանը փորձել է ինքնուրույն  վերականգնել էլեկտրասնուցումը: Նա տեղում զոհվել է: Կ. Անտոնյանը Այրումի նախկին քաղաքապետ Ռուսլան Անտոնյանի հարազատ եղբայրն է:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Ինչ վատ բան է եղել, ափսոս: Ցավակցում եմ հարազատներին:

Պատասխանել