Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Խաչատրյանը կհիասթափվի. «Հայկական ժամանակ»

Հունիս 18,2014 10:51

Այս տարվա հուլիսի մեկից, ինչպես հայտնի է, «գիծ է քաշվում», եւ ստվերը Հայաստանում վերանալու է: Համենայն դեպս, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Դա պետք է որ բերի հարկային եկամուտների շեշտակի աճի։ Հատված ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հարցազրույցից:

– Որքա՞ն լրացուցիչ մուտքեր ենք ակնկալում ստվերի կրճատման արդյունքում։

– Դա շատ դժվար է հիմա ասել, բայց մեր հիմնական նպատակը հարկային եկամուտների աճի կայուն տեմպը ապահովելն է:

– Որեւէ գնահատական չկա՞, թե որքանով կավելանա։

– Տարբեր գնահատականներ կան։

– Մի երկուսը կհնչեցնե՞ք։

– Դրա մասին կխոսենք, երբ որ մեր գործառույթները իրականացնենք, փաստացի թվերը ունենանք, կտեսնենք։

– Եթե որոշ գործարարներ, այնուամենայնիվ, դուրս չգան ստվերից՝ դուք կհիասթափվե՞ք։

– Գործարարների՞ց, թե մեր գործունեությունից։

– Տարբերություն չկա։

– Իհարկե, կհիասթափվեմ։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30