Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում կայացել է «Գութան» ազգագրական երգի-պարի առաջին փառատոնը

Հոկտեմբեր 01,2014 11:24 Share

Մինչև կեսգիշեր ելույթ են ունեցել ազգագրական երգի ու պարի տասնյակից ավելի համույթներ՝ «Ակունք», «Սասուն», «Մարաթուկ», «Կարին», «Սասնա ծռեր», «Տարոնցիներ», «Մշո հավքեր», «Վան» և այլն՝ ներկայացնելով Հայաստանի ու պատմական Հայաստանի տարբեր շրջանների երգերն ու պարերը, ծիսական փոքրիկ դրվագներ։ Փառատոնը մեկնարկի առաջին իսկ պահից վերածվել է տոնախմբության։

Փառատոնի կայացմանն աջակցության համար կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել քաղաքապետարանին և պետական այլ կառույցների։

«Շատ ուրախ ենք, որ Երևան քաղաքում հերթական գեղեցիկ փառատոնն է կայանում։ Վստահ եմ, որ այն կդառնա ավանդական: Այդ մասին է հուշում նաև հանդիսատեսի ոգևորությունն ու ակտիվ մասնակցությունը փառատոնին։ Հավատացնում ենք, որ շարունակական է լինելու նաև Երևանի քաղաքապետարանի աջակցությունը յուրաքանչյուր նման գեղեցիկ նախաձեռնությանը»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

«Միրո» ազգային երգարվեստի կենտրոնի նախաձեռնած փառատոնն անցկացվել է Կասկադում՝ Գաֆեսճյան քանդակների պուրակում։

Ազգագրական երգի-պարի առաջին փառատոնին ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել