Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի լրատվամիջոցները որոշեցին լավագույն սեղանի թենիսիստներին

Նոյեմբեր 01,2014 20:48

«Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության մարզադահլիճում այսօր կայացան ՀԱՕԿ-ի եւ «Առավոտ» օրաթերթի համատեղ կազմակերպած զանգվածային լրատվամիջոցների 2-րդ մարզական խաղերի ծրագրով սեղանի թենիսի մրցումները:

Մասնակցության հայտ ներկայացրել էին 21 լրատվամիջոցների 49 աշխատակիցներ, որոնք պայքարեցին մրցանակային 1-ից 4-րդ տեղերն զբաղեցնելու համար: Կանանց մրցակցությունում ըստ հաջորդականության լավագույն քառյակը կազմեցին Մարինե Կարապետյանը («Երկիր Մեդիա»), Կարինե Աբելյանը («Հայոց Աշխարհ»), Անահիտ Ակմակժյանը («Առավոտ»), Բիայնա Ստեփանյանը («Երկիր Մեդիա»): Տղամարդկանց պայքարում մրցանակային տեղերը զբաղեցրին Արտեմ Մինասյանը («Կրթություն»), Սամվել Ջինանյանը («Երկիր Մեդիա»), Աշոտ Հակոբյանը («Առավոտ») եւ Մենուա Մեհրաբյանը (Հանրային հեռուստաընկերություն):Pingpong1
Բոլոր մրցանակակիրներն արժանացան ՀԱՕԿ-ի սահմանած մրցանակներին եւ «Առավոտ» օրաթերթի դիպլոմներին:

«Առավոտ» օրաթերթը հատուկ պատվոգրեր հանձնեց ՀԱՕԿ-ին՝ առողջ ապրելակերպը նաեւ լրատվական դաշտում արմատավորելու եւ օլիմպիական գաղափարները տարածելու ուղղությամբ կատարվող աշխատանքի համար, ինչպես նաեւ Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ, հանրապետության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆելիքս Սարգսյանին՝ մարզական խաղերի սեղանի թենիսի մրցավարությունը բարձր մակարդակով ապահովելու համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930