Վերջին օրերին հարձակումներ են կատարվում արդեն նշված «Ազատամարտիկների դաշինքի» անդամների վրա, ապա՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավորի: Նշվածներից Մանվել Եղիազարյանի եւ Ռազմիկ Պետրոսյանի հետ տեղի ունեցածը թերեւս կարելի է առանձնացնել: Սուրեն Սարգսյանի եւ Արամ Մանուկյանի վրա կատարված հարձակումները, կարծում ենք, ավելի շատ են աղերսվում:
Մի դեպքում, ըստ տուժողի պատմածի, դիմակավորված մի քանի հոգի են հարձակվել, մյուս դեպքում հարձակվողը կարծես մեկն է եղել, բայց ընտրել է այնպիսի վայր, որ անակնկալի բերի ու արագ ճողոպրի՝ հնարավորինս աննկատ մնալով:
Երկու դեպքում էլ դժվար չէր հաշվարկել, որ հարձակումը հանրության մեջ վրդովմունքի որոշակի ալիք կհարուցի, նկատելի աշխուժություն կհաղորդի քաղաքական դաշտին, կարող է անգամ մարդկանց փողոց հանել: Հարց է ծագում՝ իսկ իշխանության ինչի՞ն է դա պետք այսօր, այս իրավիճակում: Այսինքն՝ եղած խնդիրներն ու տնտեսական մարտահրավերները իբր քիչ են, մի հատ էլ ընդդիմադիրների վրա հարձակումներ կազմակերպելու մեղադրանքների մասին այս աղմո՞ւկն էր պակասում: Ո՞րն է տրամաբանությունը:
Իսկ հնարավո՞ր է, որ ինչ-որ շրջանակների շատ է պետք այս աղմուկը կամ ինչ-որ շրջանակներ որոշել են «ջուր պղտորել» իրենց անհրաժեշտ ձկները որսալու համար:
Նաեւ այս տեսանկյունից է չափազանց կարեւոր, որ իրավապահ մարմինները կարողանան հնարավորինս արագ բացահայտել հանցագործությունները, առնվազն Արամ Մանուկյանի վրա կատարված հարձակումը:
Կարդացեք նաև
Ա.ՀԱԿՈԲՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: