Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնամոռաց նետվել չարժե

Փետրվար 19,2015 10:09

Սրված քաղաքական իրավիճակում մշտապես հայտնվում են տնաբույծ «մեդիափորձագետներ», որոնք որոշում են՝ այս իրադարձությունը պետք է այսպես լուսաբանել, իսկ այն մեկը՝ այնպես: Իսկ ով չի լուսաբանում իր ուզած ձեւով, նա… (բառի ընտրությունը թողնում եմ ընթերցողի երեւակայությանը): Որոշակի միջավայրում, այսպես ասած, «հայհոյանք դնելն» ընդունված պրակտիկա է, ես էլ մանկության տարիներիս երբ խաղում էի բակում, կրկնում էի այդ բանաձեւերը: Բայց լրատվական դաշտը, կարծում եմ, փոքր-ինչ ավելի հասուն մարդկանց համար է՝ մանկական շանտաժն այստեղ բավականին անհեթեթ է թվում: Չնայած ճաշակի հարց է:

Ես, իհարկե, փորձագետ չեմ, բայց, իմ կարծիքով՝ քաղաքական եւ այլ բախումները լուսաբանելու ստանդարտներ չկան: Այն, ինչ գրված է դասագրքերում, խիստ պայմանական է. դու կարող ես լինել բարիկադի մի կողմում եւ լուսաբանել կոնֆլիկտը՝ հասկացնելով, որ քո կողմը մարմնավորում է աշխարհի բարիքն ու արդարությունը, իսկ հակառակ կողմը, ինչպես սիրում է ասել գյումրեցի մի գործիչ՝ «սատանեքի ծնունդ են»: Դու կարող ես նաեւ ամեն ինչին նայել «թռչունի բարձունքից» եւ վերապահումներ ունենալ երկու կողմերի նկատմամբ: Բայց դու չես կարող ասել՝ ահա այսպես է պետք անել: Ամեն մեկն իր պատկերացումներն ունի:

Այնպես որ՝ ես կարող եմ խոսել միայն այն սկզբունքների մասին, որոնց ես եմ հավատում՝ հարգանքով վերաբերվելով բոլոր մնացած սկզբունքներին: Կարծում եմ՝ ցանկացած մարդ, որը բերան է բացում՝ որեւէ բառ ասելու համար, պետք է նախեւառաջ մտածի, որ իր խոսքը վնասակար ազդեցություն չունենա: Օրինակ՝ երբ որ դուք ասում եք՝ «ժողովրդի թշնամի», դա ինքնին իր մեջ բռնության ներուժ է պարունակում, որովհետեւ ըստ տարածված տեսակետի՝ թշնամուն պետք է ոչնչացնել: Երբ դուք ասում եք՝ «վույ, թաղեմ ձեզ», դուք վնաս եք հասցնում հենց ձեզ, որովհետեւ ձեր ենթագիտակցությունը չի հասկանում, թե ով է անեծքի հասցեատերը եւ «թաղեմ» բառն «ընդունում է իր հաշվին»:

Կա եւս մի սկզբունք, ավելի ճիշտ՝ բարի խորհուրդ՝ ինքնամոռաց կերպով «չքցվել» քարոզչության մեջ, ինչպես որ դա վերջերս անում են, օրինակ, Արմեն Աշոտյանն ու Գառնիկ Իսագուլյանը, իսկ նրանցից առաջ՝ շատ-շատերը: Նախ՝ չգիտես, թե «վերադասներից» ով, երբ եւ ինչպես է բարիշելու, իսկ բարիշելու դեպքում պարզ է, որ անհարմար վիճակի մեջ ես հայտնվելու՝ «վատամարդը» դու ես դուրս գալու: Նման ինքնամոռացության դեպքում կա նաեւ հետեւյալ վտանգը. եթե մենք պատրաստվում ենք մինչեւ կյանքի վերջ ապրել Հայաստանում (ես որ՝ հաստատ)՝ անկախ հասարակարգերից եւ քաղաքական վայրիվերումներից, ապա, հաշվի առնելով մեր երկրի չափերը, մեծ է հավանականությունը, որ այն մարդուն, որի մասին չափից դուրս «սուր» բան ենք ասել, մի օր հանդիպելու ենք փողոցում: Կարիք կա՞ հակառակ մայթն անցնելու:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. լեվոն թերզեան says:

    Թագավորը կամ իշխանավորը ծնվում է ժողովրդից,և ոչ հակարակը,այնպես որ եթէ հանգիստ չեն տալիս ապա` չպետք է կեղեքեն ու ավելի նվաստացնեն նույն իրենց ընտրած ժողովրդին։վերեվից խոսելը հեշտ է ինչպես մեղավորին արդարացնելը։բավ է արդեն այսոր լավ եք անուշ լինի գալիք սերունդներին մասին մտածեք որ այսորվա թուրքերի նման պիտի ժխտեն իրենց հայրերի արարքները։

  2. Արսեն says:

    Պարոն ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ..)).. Վերջին 1 ամսվա ընթացքում (հունվարի 17-ից) իմ համակարգիչից մուտքը ձեր կայքը՝ արգելափակված է՝ (մեկնաբանություններ թողնել հնարավոր չէ, կայքը իմ հաղորդումները չի ընդունում նաղքան մոդերատորին հասնելը)։
    Տեղյակ չեք թե ինչու? ..)))..
    Նկատի ունենալով, որ դուք խոսքի ազատության նվիրյալ եք ..))).. հվանաբար, դա արել են ճեր չուզողները ..))).. ԱՌԱՆՑ ՁԵԶ ՏԵՂՅԱԿ ՊԱՀԵԼՈՒ ..)))..
    Չեք ուզում պարզել թե ով է արել? ..)))..
    (Իմ արգելափակված IP-ն ֆիքս է, վերջին չորս թիվը՝ 97.69 )։
    Ես ձեր խմբագրություն գրել եմ i-նամակ։, տեղեկացնելով տեղի ունեցածը, որը բացվել է՝ ուղարկվելուց 5 օր հետո, բայց որին չեն պատասխանել…
    Չեք ուզում իմանալ, ինչու են խմբագրություն ուղարկված նամակները բացվում միայն 5 օր հետո, և նրանց չեն պատասխանում? ..)))…

    • Ես ձեր նամակին պատասխանել եմ, գրել եմ, որ ոչ ոք ձեզ չի արգելափակել: Ու անընդհատ ծանուցում եմ ստացել, որ հնարավոր չէ նամակը հասցնել հասցեատիրոջը:

      • Արսեն says:

        Հիանալի է..)))… Դուք ինձ չեք արգելափակել՝ բայց ես արգելափակվել եմ…)))… Դուք ինձ նամակ եք գրել, որը ստանալ հնարավոր չէ… (այսինքն արգելափակումը երկկողմանի է…) ..)))… իսկ ով է դա արել?
        Կխնդրեի ինձ նամակ գրել ոչ խմբագրության համակարգչից… տեսնենք ստանում եմ թե չէ… թե «խելոքները» ընդհանրապես իմ IP-ն ամբողջ մտնող ցանցից են ֆիլտրել?
        (Սիրելի «արգելափակողներ» ես չէի գրում, քանի որ մտածում էի, որ արգելափակվել եմ «Առավոտ» թերթի կողմից, (այսինքն թերթը, որը չի ցանկանում զրուցել իր ընթերցողների հետ ուշադրության արժանի չէ) (տեխնիապես անհաղթահարելի է միայն մոդերատրորի արգելքը, մնացածը հաղթահարելը՝ խաղուպար է…))).. ուզոմ եք փորձեք..))).. արգելափակեք նաև այս IP-ն..))).. հետո՝ հաջորդը..))).. միչև տեքստի ամեն մի բայտը կուղարկեմ տարբեր հասցեներից ..)))..)։
        Կարճ՝ հիմարություններ մի արեք…(կամ արեք՝ կախված ձեր հիմարության աստիճանից ..))).. ), ես տեխնիկապես հնարավորություն չունեմ իմանալու թե կոնկրետ ով է սեղմել արգելքի կոճակը… բայց այդ կողմերում արգելելը խիստ ընդունված է…))).. Արգելել կարելի է շատ տեղերում, մինչև թերթին հասնելը…

        • Ի դեպ, այս ընթացքում դուք ինչ որ կարճ բաներ գրել եք՝ ծիկ ու նման բաներ: Այնպես որ՝ մեկնաբանություններ եղել են, հրապարակվել են, ու մեր կողմից արգելափակվելու մասին խոսք չի կարող լինել:

          • Արսեն says:

            Ւսկ կա արդյոք սայտի մոդերացիա մինչև մեկնաբանությունները ձեզ, մոդերատորնեիդ հասնելը՝ դա կարելի է ստուգել… եթե հետաքրում է՝ կասեմ ինչպես, բայց ոչ թերթի մեկնաբանությունների բաժնում..)))..
            Համենայնդեպս, ցանցի տերը դա կարող է անել…
            Ւնձ չի թվում, որ դա կարող է արվել «Առավոտ» կայքի շրջանակում՝։ Ընթերցողները էնքան քիչ են, որ «Առավոտը» կայքը հասարական կարծիք չի ձևավորում (մանավանդ, որ կայքի ընթերցողների մեծ մասը ոչ Հայաստանյան մարդիկ են, այսինքն իրենց կարծիքի ձևավորման համար հայկական լրատվամիջոցի կարիք առանձնապես չունեն)։
            Բայց դե, ինչ իմանաս՝ մինչև հաստատ չիմանաս? ..)))..
            Հա, ոչ միայն «ծիկ» եմ գրել… մի երեք «ծիկ» եմ գրել և մի 2հատ էլ մեկնաբանություն… «ծիկ»-երը անցել են մեկնաբանությունները ոչ?..)))..
            Ւմիջայլոց՝ ձեր մեկնաբանողների մեջ կա նաև «Արսեն» նիկով ևս 1 մեկնաբանող (գոնե ևս մեկը), ստուգեք՝ արդյոք իմ մեկնաբանություններն են «Արսեն» նիկով մեկնաբանությունները՝ հունվարի 17-ից հետո? (դրա համար ձեզ թողել եմ իմ IP-ի վերջին չորս թիվը)…

  3. Լավատես says:

    Եթե պատրաստ ես ասել ՝ահա այսպես է պետք անել՝ ու փորձես այն իրականացնել, անկախ այն բանից՝ դա ես ճիշտ եմ համարում թե չէ՝ մեծագույն հարգանքներս քեզ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728