Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ Երիտասարդների միություն. երբևէ չենք տրվել արկածախնդրության և այս պահին, երբ թուրքն ու ադրբեջանցին լցված են հայ ազգի արյան ծարավով

Փետրվար 20,2015 10:21

Տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների միության Գործադիր մարմնի նիստը: Մենք միանում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի որոշմանը, և հայտարարում, որ երբևէ չենք տրվել արկածախնդրության և այս պահին, երբ թուրքն ու ադրբեջանցին լցված են հայ ազգի արյան ծարավով, երբ սահմանում այսպիսի լարված իրավիճակ է, մենք մեր գործողություններում լինելու ենք առավելագույնս կշռադատված: Տեսանելի էր, որ երկրում ստեղծված իրավիճակը տանելու էր դեպի արյունահեղության և զանգվածային ձերբակալությունների, ինչպիսիք արդեն եղել են:  Ինչպես նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, մեր կուսակցության համար թանկ է յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը, և ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, մեր յուրաքանչյուր գործողություն լինելու է  օրենքի տառին համապատասխան:

Հավելենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի յուրաքանչյուր որոշում և գործողություն մեր կողմից ընդունելի և ողջունելի է:

 

 Մամլո հաղորդագրություն

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գայանե(ԵՊՀ) says:

    Արկածախնդրությունը ձեր գոյությունն է քաղաքական դաշտում, որպես հերթական ,,հաճախորդ,, կամ ,,դհոլ,,….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728