Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հայաստանը մասնակցեց Վարշավայում անցկացված «Աշխարհի հացեր 2015» փառատոնին

Մարտ 17,2015 20:15

Մարտի 13-15-ը Վարշավայում տեղի ունեցավ «Աշխարհի հացեր 2015» խորագրով ավանդական փառատոնը, որն ամբողջ տարվա ընթացքում անցկացվելու է նաև Լեհաստանի տարբեր մարզերում, քաղաքներում և համայնքներում: Վարշավայում այն տեղի էր ունենում «Պրահա» թաղամասում, ուր հրավիրված երկրներն ու մասնակիցներն առանձին տաղավարներով ներկայացնում էին իրենց ազգային հացատեսակները, դրանց ծագման ու պատմության վերաբերյալ դիդակտիկ նյութեր, հակիրճ տեղեկատվություն կամ ֆիլմի ցուցադրություն, հացատեսակի պատրաստման եղանակը` ցուցադրելով նաև ազգային հացամթերքներից պատրաստված կերակուրներ և թխվածքներ:

Փառատոնում Հայաստանն առանձին տաղավարով ներկայացնում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի` 2014թ. նոյեմբերին Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի որոշմամբ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառված հայկական «Լավաշ» հացատեսակը: Այցելուներին հնարավորություն էր ընձեռվել համտեսել հայկական ավանդական հացը, ծանոթանալ բաղադրատոմսին և դիտել դրա պատրաստման վերաբերյալ ֆիլմ:

Միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, տեղի ունեցավ մարտի 13-ին: Փառատոնի բացմանը մասնակցում էին Լեհաստանի Կառավարության, Վարշավայի քաղաքային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, բազմաթիվ հյուրեր:

Մարտի 14-ին փառատոնին մասնակցեց և հայկական տաղավար այցելեց նաև Լեհաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յանուշ Պիխոչիրնսկին: Ընդհանուր առմամբ, հայկական տաղավարն ունեցավ հազարից ավելի այցելուներ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031