Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալների երեխաները մասնակցել են նկարչության բաց դասի

Ապրիլ 15,2015 15:55

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոնի և «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ դատապարտյալների երեխաները ապրիլի 13-ին մասնակցել են նկարչության բաց դասի:

Միջոցառման նպատակն էր ազատազրկված անձանց երեխաներին ներգրավել մշակութային միջոցառումներում և դասընթացներում, նպաստել նրանց սոցիալականացմանը և հասարակական կյանքին ակտիվ ներգրավմանը:

4362969412083386233_n

«Մուղդուսյան» արվեստի կենտրոնում երեխաները նկարիչ ուսուցիչների օգնությամբ ծանոթացել են նկարելու հմտություններին և կտավների վրա ստեղծագործելու հնարավորություն են ունեցել:
Միջոցառումը երկու կենտրոնների համագործակցության առաջին քայլն է, որին կհաջորդի ազատազրկված անձանց երեխաների զարգացմանը նպաստող շարունակական դասընթացների և միջոցառումների կազմակերպումը:

ՀՀ արդարադատության նախարարության

Տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930