Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ

Ապրիլ 15,2015 18:18

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանը,ինչպես նաև ԱՄՆ դեսպանատան քաղաքական,հասարակական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը և քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներ։ ԲՀԿ նախագահը դեսպան Միլսին է ներկայացրել կուսակցության դիրքորոշումը երկրի առջեւ ծառացած մի շարք լրջագույն խնդիրների վերաբերյալ։

ԲՀԿ մամուլի ծառայություն 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930