Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանացի հայագետ. «Անիմաստ է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկը» (Տեսանյութ)

Ապրիլ 22,2015 11:51

Այսօր՝ ապրիլի 22-ին Երեւանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում կայացավ գիտնական, հայագետ, Գերմանիայում Յոհաննես Լեփսիուսի տան տնօրեն Ռոլֆ Հոսֆելդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը: Հեղինակը ներկա էր միջոցառմանը:

«Մահ անապատում. Հայոց ցեղասպանություն» գիրքը 10 տարի առաջ հրատարակված «Նեմեսիսի օպերացիայից» հետո Ռոլֆ Հոսֆելդի երկրորդ ծավալուն աշխատությունն է Հայոց ցեղասպանության թեմայով: Հեղինակը գրքում ներկայացրել եւ արժեւորել է նաև Ցեղասպանությանը վերաբերող միջազգային կարևորագույն գիտա­կան ուսումնասիրությունները: Այստեղ հանգամանալից պարզաբանվում է Հայոց ցեղասպանության նախապատմութ­յունը, դրա ծրագրված լինելը, թուրքական կառավարող ռեժիմի կողմից ցեղասպանության իրագործման հետեւողականությունը, համիդյան եւ երիտթուրքական ռեժիմների հաջորդափոխման հանգամանքները: Անդրադարձ կա Սողոմոն Թեհլերյանի դատավա­րությանը եւ դրա ազդեցությունը կրած Ռաֆայել Լեմկինին:

patmaban2

ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը նախաձեռնել է գիրքը հայերեն թարգմանելու պատրաստակամություն:

«Ինձ համար առանձնահատուկ ուրախություն է, որ ԵՊՀ-ն պատրաստակամություն է հայտնել գիրքը հայերեն հրատարակելու հարցում, լավ կլիներ, որ գիրքը այս տարի աշնանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառում ներկայացված լիներ: Այն բովանդակում է 2013-ի Լեփսիուստ տանը կայացած միջազգային համաժողովի զեկուցումները, այնտեղ տեղ է գտել նաեւ Աշոտ Հայրունու զեկուցումը»,-հայտնեց պարոն Հոսֆելդը: Նաեւ փաստեց, որ գերմանական ԶԼՄ-ների հետաքրքրվածությունը հայկական թեմատիկայով եւ հայոց ցեղասպանության պատմությամբ այս տարի չափազանց մեծ է եւ նման նախադեպ չի ունեցել:

Ռոլֆ Հոսֆելդը հայտարարեց, որ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանությունը ապացուցելու կարիք չունի, եւ անիմաստ է թուրքական կողմի առաջարկը պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930