Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստ եւ մեկնաբանություն

Մայիս 01,2015 10:00

Փաստը սուրբ է, մեկնաբանությունն՝ ազատ: Սա ոչ միայն լրագրության, այլեւ ցանկացած գործունեության գլխավոր սկզբունքը պետք է լինի: Այդ սկզբունքը տարածվում է նույնիսկ միջանձնային հարաբերությունների վրա: Օրինակ՝ երբ կինն ամուսնուն ասում է՝ «ա՛խ, դու ինձ դժբախտ դարձրեցիր», դա անշուշտ մեկնաբանություն է, որը կարող է հիմնվել, իսկ կարող է նաեւ չհիմնվել փաստերի վրա: Եթե ամուսինները փորձեն խորանալ փաստերի մեջ, ապա, շատ հավանական է, երկուսն էլ կունենան փաստերի, ինչպես հիմա ընդունված է ասել, թղթածրար: Այդ «փաթեթի» մանրամասն քննարկումը, որպես կանոն, հաշտեցման չի բերում, սակայն զուտ տեսականորեն մեկնաբանության ոլորտից պիտի որ տանի դեպի փաստերի ոլորտ:

«Պուտինը չարիք է», «ԱՄՆ-ը չարիք է» արտահայտությունները, իհարկե, մեկնաբանություններ են: Կան փաստեր, որոնք վկայում են երկու կողմերի չարագործությունների մասին: Սակայն դրանք «չարիքի մարմնավորում» հավակնոտ եզրույթի մեջ ներառելը անձամբ ինձ չափազանցություն, ծայրահեղություն է թվում: Բայց, ինչպես արդեն ասացի, այստեղ ամեն մեկն ազատ է մեկնաբանել: Պարզապես նրանք, ովքեր այդ մակարդակի մեկնաբանություններ են անում, չեն ցանկանում խորանալ իրենց համակրած կողմի չարագործություններն ապացուցող փաստերի մեջ:

Մոտավորապես 1992 թվականից փողոցներում եւ ընդդիմադիր թերթերում (այն ժամանակ ֆեյսբուք չկար), իսկ 1998-ից՝ պաշտոնական քարոզչության մակարդակով ասվում է՝ «ՀՀՇ-ն քանդեց երկիրը»: Դարձյալ մեկնաբանություն է, որի «փաստերի բազան» չափազանց խախուտ է: Եթե «երկիր» ասելով նկատի ունեն ԽՍՀՄ-ը, ապա դա պարզապես ծիծաղելի է: Եթե խոսքը նրա մասին է, որ հայաստանցիների մեծ մասը կոմունիստների ժամանակ ավելի կուշտ էր, քան ՀՀՇ-ի եւ մնացած իշխանությունների օրոք՝ դա ճիշտ է:
Որքանով դա կապ ունի «քանդելու» գործընթացի հետ՝ այդ փաստերի մեջ դարձյալ ոչ ոք չի ցանկանում խորանալ: Որովհետեւ «քանդելու» մասին այսօր խոսողները ոչ այնքան մեկնաբանում են պատմական փաստերը, որքան ուզում են անցյալը հիշեցնելով՝ թուլացնել տվյալ կուսակցությունից սերած այսօրվա ընդդիմադիր քաղաքական գործիչների փաստարկները: Իսկ հիշյալ քաղաքական գործիչները չեն ընդունում անցյալի որեւէ փաստ, որը բացասաբար կբնութագրի իրենց նախկին կուսակցությունը: Ահա այստեղ էլ է ստացվում, որ մեկնաբանողները շահագրգռված չեն անաչառ կերպով խորանալ փաստերի մեջ:

…«Գազպրոմը» իջեցնում է Հայաստանի համար գազի գինը, որպեսզի «Գազպրոմ Արմենիան» այդ գինը հայաստանցիների համար չբարձրացնի»՝ դա նույնիսկ մեկնաբանություն չի: Դա արդեն մտքի «դրիբլինգ» է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Լևոնը կեղծել է խորհրդարանական և նախագահահական ընտրուոթյունները՝ ձեր համար փաստ է թե մեկնաբանություն?

    • Արսեն says:

      Հարցը ուղղված է Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆՒՆ։

    • Արսեն says:

      Չեք կողմնորոշվում ինչ պատասխանեք, թե արհամարում եք ձեր ընթերցողներին?

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Փաստ

      • Արսեն says:

        Այդ մի փաստը, մեր մոտ բավական է՝ պատասխանելու համար այն հարցին՝ թե «ով է քանդել երկիր», բայց կոնկրետ ձեր երկրում, ամենայն հավանականությամբ՝ ոչինչ չի նշանակում…
        Այնպես որ շարունակենք…
        ՀՀՇ-ի օրոք չէր պահպանվում սահմանադրության մեջ ամրագրված քաղաքացիների իրավունքները, Դատական համակարգը գործադիր կցորդն էր… փաստ է, թե մեկնաբանություն?

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Ձեր մեկնաբանություններն են: Ես իսկապես ժամանակ չունեմ բանավիճելու: Շնորհակալություն ակտիվ մեկնաբանելու համար:

          • Արսեն says:

            Զարմանալի չի, որ «ժամանակ չունեք»։ Նույն պատճառաբանությամբ՝ ձեր «իշխանություններն» են հրաժարվում պատասխանել լրագրողների և քաղաքացիների հարցերին։ Իրենք ընդհանրապես չեն բանավիճում՝ ժամանակ չունեն։ Աշխատում են..)).. Ահավասիք՝ https://www.youtube.com/watch?v=7qnyv7SR69Q … Ընդհամենը՝ ընտրության և մրցակցության բացակայության պայմաններում, ինչ պես դուք, այնպես էլ իրենք՝ դրա կարիքը չունեն։ (Դա մեկնաբանություն էր..)))..)
            Իսկ արդյուքը առօրյա կյանքում տեսնում եք որպես փաստ ..))..
            Ւսկ իմ վերջին «մեկնաբանությանը» համապատասխանող մի քանի փաստեր՝ ես ձեզ կարող եմ ներկայացնել, բայց դուք իհարկե «ժամանակ չունեք»..)))..

  2. Աբո says:

    Երբ երկրի բնակչության թիվը 30 % պակասում է, սա պետք է ընդունել որպես մեկնաբանությու՞ն, թ՞ե երկրի համար վտանգավոր՝ քանդման փաստ:

  3. Ruben says:

    Ռուսաստանում, պրոֆեսոր Պրեոբրաժենսկին շանը վերածեց «մարդու» (Պոլիգրաֆ Պոլիգրաֆի Շարիկովի) եւ ուղարկեց Հայաստան: Սա փաստ է, սակայն «բազան» չափազանց խախուտ:
    Ի՞նչ իմաստ ունի բերել փաստեր ու ապացույցներ, թե ինչպես ՀՀշները քանդեցին երկիրը:

  4. Արսեն says:

    Քանի որ «խոսակցությունը» կիսատ մնաց, (պարզվեց, որ հեղինակը բացառիկ «զբաղված» մարդ է՝ նա ժամանակ ունի միայն իր կարծիքը արտահայտել, իսկ դիմացինի կարծիքը լսելու և պատասխանելու՝ ժամանակ չունի..)))..), կարճ՝ որ էինք հասնելու…
    Ճիշտ են և ներկա «իշխանությունները» որոնք նախկիններին մեղադրում են երկիրը քանդելու մեջ, և նախկինները, որոնք ներկաներին մեղադրում են համատարած կոռուպցիայի,
    երկրին ուրիշներին հանձնելու և այլն… մեղքերում…
    ԿՀայոհեն իրար, թե Չուրաբյան և Շարմազանովը՝ ամեն նիստից առաջ՝ միջանքում 5 րոպե կհամբուրվեն՝ դրանից գործի համար բան չի փոխվում… Թամաշայի մասն է … միասին լինեն թե առանձին՝ արել և անելու են՝ նույն բանը…
    Այնպես որ, իենք կխաղան պատերազմ շոուն, թե սեր և համաձայնություն շոուն… դրա մասին մտածելը և գրելը՝ ընդհամենը էջ լրացնելու միջոց է…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031