Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Քվեարկում եմ շատ հաճախ ոչ այնպես, ինչպես որոշում է ՀԱԿ-ը». «Իրատես de facto»

Հունիս 19,2015 11:20

Լյուդմիլա Սարգսյան (ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ)

– Պարոն Ջերեջյանն ասաց, որ սկզբնական շրջանում Դուք սկսեցիք համագործակցել ՀԱԿ-ի հետ, հետո ամեն բան փոխվեց, և Լևոն Տեր-Պետրոսյանը սկսեց ՍԴՀԿ-ն համարել իր, այն է՝ ՀԱԿ-ի մասնաճյուղը։

– Նախ՝ ասեմ, որ համագործակցությունը պայմանավորված և համաձայնեցված է եղել կենտրոնական վարչության հետ, և եթե նրանք ցանկանում էին ընդդիմությունից կուսակցությունը հանել և, ըստ էության, մեզ բոլորիս «վաճառել» իշխանությանը, մենք չէինք վաճառվում, և հստակ ընդդիմադիր էինք, բնականաբար, ես կարող էի և պետք է ակնկալեի Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցությունը, ով ընդամենը բարոյական աջակցություն է մեզ ցուցաբերել, ուրիշ ոչինչ։

– Նախ՝ Դուք այսօր պատգամավոր եք, և դա փաստացի՝ քաղաքական, եթե չասեմ նաև «նյութական» և ո՛չ սոսկ բարոյական աջակցություն է։ Եվ ապա, ՀՍԴԿ-ն, Նարեկը՝ Գալստյան, նույն պարոն Ջերեջյանը հիմա էլ են պնդում, որ իրենք ընդդիմադիր կուսակցություն են։

– Նրանք ընդդիմություն չեն և չեն կարող լինել, հայտարարում են իրենց ընդդիմություն, սակայն իրականում իշխանության հետ են փորձում համագործակցել, ինչի արդյունքում և մնում են առանց դաշտի։

Հիմա անդրադառնամ Ձեր այն դիտարկմանը, թե ՀԱԿ-ն ուզում էր մեզ մասնաճյուղ դարձնել։ Ես կուսակցության ատենապետ եմ, այո, նաև ՀԱԿ անդամ եմ, սակայն ինչ վերաբերում է ազգային հարցերին, ես, որպես կուսակցապետ, պահպանում եմ այն գիծը, որը որդեգրել է հնչակյանությունը, և քվեարկում եմ շատ հաճախ ոչ այնպես, ինչպես որոշում է ՀԱԿ-ը։

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930