Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Ասատրյան. «Ոչ թալանին»-ը հակակոռուպցիոն շարժում կարելի է համարել»

Հունիս 26,2015 18:25

«Մեր երկիրը կանգնած է համակարգային խնդիրների առջեւ»,- հունիսի 26-ին «Հայելի» մամուլի ակումբ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Ըստ նրա այդ համակարգային խնդիրների լուծման համար չորս առանցքային խնդիր կա՝ կոռուպցիան, մենաշնորհները, սոցիալական խայտառակ վատ վիճակը եւ սոցիալական բեւեռացումը:

Նա համարում է, որ Հայաստանում մենաշնորհները տնտեսական երեւույթ չեն. նախեւառաջ քաղաքական են, այնուհետեւ՝ տնտեսական, հետո՝ ֆինանսական. «Մի քաղաքական ուժի անբովանդակ, անորակ, դրսեւորումները վերջին օրերին տեսաք, կարծում եմ՝ դրանից ավելի ցայտուն ապացույց չկա: Տեսաք պատգամավորների բարձր ինտելեկտը, երբ որ խոսում են պարզ, առօրյա սոցիալական խնդիրների մասին: Տեսաք ինտելեկտի բացակայությունը եւ որեւէ ցանկությունը ինչ-որ մի մոտեցում, դրսեւորում, զարգացում կիրառել, սկսած դրանից, մինչեւ բուն խնդիրները: Այս շարժումը՝ «Ոչ թալանին» հակակոռուպցիոն շարժում կարելի է համարել»:

Բագրատ Ասատրյանը նկատեց, որ տարածաշրջանում աղքատության ամենաբարձր ցուցանիշը Հայաստանում է, նա նշեց, որ պատմության մեջ նման բան չի եղել. «Ադրբեջանում մոտավորապես հինգ-վեց անգամ ավելի ցածր է: Աղքատության շեմը Հայաստանում օրական մեկ շնչին 2.5 դոլարից ցածր եկամուտն է: Ադրբեջանում այդ շեմը օրական 5 դոլարն է: Այսինքն՝ կրկնապատիկ անգամ ավելի բարձր շեմի պարագայում 5-6 անգամ ավելի ցածր է աղքատների թիվը: Դա մեր իշխանությունների գործունեության ուղղակի հետեւանքն է»:

Իսկ սոցիալական բեւեռացումը, ըստ նրա, հասարակության զգալի հատվածին զրկում է զարգացման եւ հասարակական կյանքին մասնակցելու որեւէ հնարավորությունից. «Այսօր ձեւավորվում է մի հատված, որը հնարավորություն չունի երեխաներին տարրական կրթություն տալ, եւ հակառակը՝ մենք ունենք մի հատված, որն իշխող դիրք ունի, նա բացի ֆինանսականից, բացի տնտեսականից տիրապետում է նաեւ քաղաքական, վարչական լծակներին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930