Լրահոս
Օրվա լրահոսը

Մոռանա՞լ, թե՞ փորձել հիշել

Հուլիս 20,2015 11:30

Հիշողությունը լավացնելու համար տարատեսակ մթերքների օգտագործումը շատ կարեւոր  նշանակություն ունի: Օգտակար նշանակություն ունի նաեւ մոռանալու հատկությունը, որը, որքան էլ տարօրինակ է,  ուղեղի կանոնավոր աշխատանքի համար անհրաժեշտ է: Ապացուցվել է, որ օրվա ընթացքում հիշողության արդյունավետությունը փոփոխվում է: Պատահական չէ, որ երեխաներին առավոտ շուտ դասերը կրկնել են տալիս, քանի որ հենց այդ ժամանակահատվածում է  (7-12 տարեկան), որ մարդ ունենում է առավելագույն հիշողություն: Մեր հիշողությունը զգալիորեն նվազում է կեսօրից հետո, ապա  այն աճում է մի քանի անգամ: Ուշ քնողների՝ «բուերի» համար  հիշողության լավագույն ժամ ընդգծվում է 20-24-ը: Պետք է նաեւ հիշել, որ մտապահելու աստիճանն ուղղակիորեն կախված է այն բանից, թե ինչքանով  է հիշելու տվյալ երեւույթը մեզ համար հաճելի կամ տհաճ: Իսկ մոռանալու հրաշալի միջոցը տվյալ երեւույթի մասին չմտաբերելն է:  Երբ ձեզ հրամայում եք մոռանալ, դուք ընդհակառակը՝ վերհիշում եք այն, ինչը որ ցանկանում էիք մոռանալ: Ուստի մոռանալու գիտակցված շահագրգռությունը միայն կխանգարի ձեզ:

moranal

Իսկ եթե դեռ ցանկանում եք մարզել հիշողությունը եւ ինֆորմացիան երկար հիշել, ապա այն տեղեկությունը, որը ցանկանում եք երկար հիշել, կրկնեք 15-20 րոպե հետո, ապա  8-9 ժամ հետո եւ 24 ժամ հետո: Ուղեղը ունի նաեւ հետաքրքիր հնարավորություն. նույնիսկ այն ժամանակ, երբ մեզ թվում է, թե մոռացել ենք, հերիք է հայտնվենք համապատասխան իրավիճակում եւ նորից վերապրում ենք անցածը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
18.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031