Լրահոս
Օրվա լրահոսը

Սիգալը կգա Կրասնոդար

Հուլիս 30,2015 12:45

Ամերիկացի հանրահայտ դերասան, երաժիշտ Սթիվեն Սիգալը նոյեմբերի 14-ին համերգ կտա Կրասնոդարում: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` Սիգալը Կրասնոդար կժամանի իր խմբի 10 երաժիշտների հետ:

64-ամյա աստղը հայտնի է «Հայրենասերը», «Հրամայված է ոչնչացնել», «Նիկո-2», «Նիկո-3» եւ այլ ֆիլմերից: Իր Thunderbox  խմբի հետ նա թողարկել է երկու ալբոմ՝ Mojo Priest (2005)  եւ Songs From The Crystal Cave (2006):

Հիշեցնենք, որ Սիգալը կինոյում նկարահանվում է  1988 թվականից: Նա խաղացել է ավելի քան 40 ֆիլմում, 36 ֆիլմի պրոդյուսեր է: Նա նաեւ այկիդոյի վարպետ է (7-րդ դան):

Պատրաստեց Գ. ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
29.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031