Լրահոս
Օրվա լրահոսը

Մաշկի գրգռվածության, բորբոքման եւ հոդացավի բուժման դեղատոմսեր

Սեպտեմբեր 16,2015 11:00

Բշտիկների, մաշկի գրգռվածության եւ հոդացավի բուժման համար խորհուրդ է տրվում օգտագործել հետեւյալ դեղամիջոցը. վերցնել 1 ճաշի գդալ կեչու բողբոջներ, լցնել եռացող ջրի մեջ եւ եփել 15-20 րոպե: Այնուհետեւ թրմել մինչեւ սառչելը եւ ապա քամել: Կարելի է բողբոջները եփել ինչպես թեյ եւ 2-3 ժամ թրմել ու քամել: Այս դեղամիջոցը գործածել որպես թրջոցներ եւ լվացումների համար:

Որպես արյունարգել ու հակաբորբոքային դեղամիջոց, ժողովրդական բժշկության մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել ջրի եւ հազարատերեւուկի լուծույթը: 1 ճաշի գդալ հազարատերեւուկը լցնել 1 բաժակ եռացող ջրի մեջ եւ 15-20 րոպե եռացնելուց հետո քամել եւ օգտագործել թրջոցների եւ լվացումների ձեւով:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
15.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930