Լրահոս
Օրվա լրահոսը

Թուզը՝ բրոնխիտի, լարինգիտի բուժման համար

Սեպտեմբեր 16,2015 11:30

Թուզն ամենահաճելի մրգերից մեկն է` քաղցր, մսալի, յուրահատուկ հյութով ու համով: Այս միրգը ոչ միայն հաճելի է, այլեւ շնորհիվ իր մեջ պարունակող տարբեր նյութերի` շաքար, միկրոտարրեր, ճարպ ու հարուստ բջջանյութ, ունի նաեւ բուժիչ հատկություններ: Պարզվել է, որ թզի օգտագործումից նկատվում է արյան բաղադրության լավացում, կարմիր գնդիկների ավելացում եւ հեմոգլոբինի տոկոսի բարձրացում:

Ժողովրդական բժշկության մեջ դեռեւս այսօր էլ թուզն օգտագործում են շնչառական ուղիների, լյարդի եւ լեղապարկի, սակավարյունության, ռախիտի եւ այլ հիվանդությունների բուժման նպատակով: Բուժիչ նպատակով պատրաստում են թզի թեյ` 3 հատ չորացրած թուզը լցնել 2 բաժակ եռացող ջրի մեջ, մի քիչ եռացնել, կրակից վերցնելուց 10-20 րոպե հետո քամել եւ մաս-մաս խմել: Ստացված թեյը, բացի այն, որ հաճելի ըմպելիք է, նաեւ լավ միզամուղ է եւ օգնում է վերին շնչուղիների բորբոքումների ժամանակ:

tuz2
Բրոնխիտի, լարինգիտի` կոկորդի բորբոքում, ժամանակ խորհուրդ են տալիս թուզը եփել կաթի մեջ (200 գրամ չոր թուզը լավ մանրացնել եւ 200 գրամ կաթի մեջ եփել այնքան, որ ստացվի թանձր սերուցքանման զանգված, ապա թողնել մինչեւ սառչի) եւ մաս-մաս ուտել: Թուզը օգտակար է սրտխփոցի, բրոնխային ասթմայի, հազի, սրտի ցավերի, թոքաբորբի ժամանակ, իսկ նրա օգտագործումը կերակրի մեջ նշի հետ օգտակար է հյուծվածության ժամանակ։ Չորացրած թուզը ունի թուլացնող հատկություն։ Թզի հյութը երեխաների համար ունի ակտիվացնող հատկություն, բացում է ախորժակը, լավացնում է մարսողությունը։ Թզի հյութը օգտակար է նաեւ մկանային եւ հոդային ցավերի, մաշկի հիվանդությունների, երիկամների եւ միզասեռական օրգանների քարերի, լյարդի մեծացման եւ ցավերի ժամանակ։

Ամիրդովլաթ Ամասիացին նշում է, որ ամենաարժեքավորը սպիտակ թուզն է, այնուհետեւ` կարմիրը, սեւը։ Տերեւներից, պտուղներից արտադրվող սպիտակ հյութը` կաթը, ըստ նրա, օգնում է ազատվել գորտնուկներից, վիտիլիգոյից (մաշկի պիգմենտացիայի կորուստ)` քսելու ձեւով, օգտակար է երիկամային ու միզապարկի հիվանդությունների դեպքում։ Ճյուղերից ստացված մոխիրով հոգնա են անում դիզենտերիայի, լուծի դեմ։ Բույսի կաթը խմում են նաեւ կարիճի խայթոցի, շան կծածի ժամանակ (մեղրի հետ): Տերեւները ծամելը մաքրում է ստամոքսը։ Թզի կաթի եւ մեղրի խառնուրդի կաթեցումը` աչքի մեջ, կանխում է կատարակտով հիվանդանալը։ Չափազանց արժեքավոր սնունդ է թզի չիրը։ Չիրը` անանուխի, ուրցի հետ ուտելու դեպքում, մաքրում է միզապարկը, երիկամները։ Թզի չիրը շատ օգտակար է ուտել ընկույզի հետ։ Իսկ եթե չիրը եփվի 1 լիտր գինու քացախի հետ եւ 1 օր թողնվի, այնուհետեւ թրջոց դրվի փայծաղի շրջանում, շատ կօգնի բուժմանը։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
15.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930