Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկարագուայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Նոյեմբեր 03,2015 19:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Նոյեմբերի 3-ին Հայաստանում Նիկարագուայի նորանշանակ դեսպան Խուան Էրնեստո Վասկես Արայան (նստավայրը՝ Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է Նիկարագուայի հետ հարաբերությունների զարգացմամբ, և հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկկողմ համագործակցության ամրապնդմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` Հայաստանում Նիկարագուայի դեսպանը նշեց, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության խորացման համար կանի առավելագույնը:

Հանդիպմանը քննարկվեցին քաղաքական երկխոսության հաստատման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման, առևտրատնտեսական համագործակցության խթանմանն առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձան նաև հրատապ տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել