Լրահոս
Օրվա լրահոսը

Հարձակում և սադրանք Ազատության հրապարակում

Դեկտեմբեր 05,2015 17:21

05 դեկտեմբերի 2015 թ.                                                                                                 Երևան

Այսօր՝ 2015 թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 16-ի սահմաններում «Երկրապահ կամավորականների միության» Գյումրիի և Էջմիածնի կառույցների 12-15 անդամներից բաղկացած մի խումբ՝ Գյումրիի կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանի գլխավորությամբ հարձակվել է Ազատության հրապարակում անցկացվող շուրջօրյա նստացույցին մասնակցող «Նոր Հայաստան» ճակատի աջակիցների և այնտեղ ներկա քաղաքացիների վրա՝ ակնհայտորեն փորձելով սադրել զանգվածային բախում:

Մասնավորապես՝ հարձակվողներից մեկը մոտեցել է նստացույցի մասնակից, ազատամարտիկ Յուրա Աթոյանին և, իր ընկերներին հարց ուղղելով, թե սա էն օրվա թուրքը չէր, թքել է Յուրա Աթոյանի երեսին, իսկ նրա կողքին կանգնած մեկ ուրիշը ոտքով հարվածել է Յուրա Աթոյանի կրծքավանդակին:

Նստացույցին մասնակցող ՀՀ քաղաքացի Արեգ Կյուրեղյանը Յուրա Աթոյանի վրա խմբակային ձևով հարձակում կատարողներից պաշտպանելու նպատակով միջամտել է, ինչի ընթացքում հարվածել է Յուրա Աթոյանին հարվածողին:

Հատկանշական է, որ հարձակվող և սադրող խմբի պարագլուխ Յուրա Ալեքսանյանը նկարահանել է իրենց կատարած հարձակումն ու սադրիչ գործողությունը, ինչը տպավորություն է ստեղծում, որ նա պետք է հետագայում տեսանյութի ձևով հաշվետվություն ներկայացներ իր խմբի կատարած «աշխատանքի» վերաբերյալ:

Ազատության հրապարակում ներկա ոստիկանները միջամտել են և բերման են ենթարկել հարձակվողներին, ինչպես նաև նրանց հետ միասին՝ ինքնապաշտպանության իրավաչափ միջոցի դիմած Արեգ Կյուրեղյանին, մինչդեռ «մոռացել» են ոստիկանություն հրավիրել նաև Յուրա Աթոյանին, ով տուժել է սադրիչների հարվածներից:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի

«Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Նախակրթարան դպրոցում, զբօսանքի պահին տղաների միջեւ կռվտուքի նմանում է այս – ցաւալի – միջադէպը, նամանաւանդ այնպէս ինչպէս որ պատմված է վերեւ:

    Լալկան ձայնով՝
    . «ի՛նքը նախ զարկաւ, օրիորդ, ի՛քն է չարը»
    . «ո’չ, սուտ է, նախ ինքը խփեց, ինքն է՜»
    . «լաւ ուրեմն, որ այդպէս է, ուրեմն երկո՛ւքդ ալ՝անկիւնը, պատի՛ժ»

    Նաեւ, այս ահազանգային հաղորդագրութիւններուն մէջ, պէտք է անշուշտ միշտ պատահարը «համեմել», հալածախտից բխած սովորական հանկերգով… Ցոյցը խանգարողները երեւի եկած էին, «վերեւից» փոխանցուած, յատուկ ու թաքուն թելադրանքով, օօօօօ՜… ի՞նչ կ’ըսես, յահո…

    Օրեր շարունակ հարթակից գոռացողները «բերնից ելածը ականջը չի լսում», յերիւրանքով յերիւրանք, վիրաւորական պոռթկումներ, անդադար – խորհրդաւոր – սպառնալիքներ, տեւական ու ծայրահեղ գրգռում, եւ յետոյ՝ զարմանալո՞ւ ենք որ ուրիշ քաղաքացիներ այլեւս չդիմանան, եւ յանկարծ բախում տեղի ունենայ… Այդ ալ, երկրի/տարածքաղրջանի մը մէջ ուր առաւօտից իրիկուն արաղ կը խմեն ոմանք, ուր նոյնիսկ «բարիլոյս»-ը այլեւս օղիի բաժակ կը նշանակէ…

    Կը հնձես, ինչ որ կը ցանես:

    Ի դէպ, Սփիւռքում, որեւէ խրախճանքի ընթացքին՝ ասկէ աւելի ծանր «կռիւներ» տեղի կ’ունենան…

    Վերջապէս , նորէն պատրվակներ, մահանաներ թող չի հնարուին, բացատրել ջանալու համար այս տասներորդ Մեծն Յեղափոխութեան խղճալի վիժումը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031