Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարից հետո կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը հարցին, թե ո՞ր դաշտում է գործելու՝ ընդդիմադիր, իշխանական, թե կառուցողական ընդդիմություն է լինելու, ասաց, որ չի կիսում ՀՀ իշխանությունների վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը եւ գործելու է ընդդիմադիր դաշտում:
Պարոն Մարուքյանն ասաց, որ առաջիկա՝ եկող տարի սպասվող ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեն, եւ որ ԱԺ ընտրություններում էլ պայքարելու են խորհրդարան մտնելու համար:
Հարցին, թե որեւէ քաղաքական ուժի հետ դաշինք կկազմե՞ն, եթե գաղափարները համընկնեն, Էդմոն Մարուքյանն ասաց, որ չի բացառում, սակայն այդ մասին խոսելը կուսակցության նախագահը վաղ է համարում: Նա վստահեցրեց, որ իրենց կուսակցությունը արժեքային հենքի վրա է կնքելու ցանկացած դաշինք եւ որ «Լուսավոր Հայաստանի» ծրագրերը տարբերվում են այսօրվա գործող քաղաքական ուժերի ծրագրերից:
Պարոն Մարուքյանը, հարցին, թե Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն լեգիտիմ համարո՞ւմ է, հստակ՝ այո կամ ոչ չպատասխանեց, ասաց, որ իրենց կուսակցությունը պոստ ֆակտում չի պայքարելու ընտրակեղծիքների դեմ, այլ ընթացքում, ընտրություններից առաջ եւ հետո է պայքարելու:
Կարդացեք նաև
Հարցին, թե հնարավո՞ր է, ՀՀԿ-ի հետ դաշինք կազմեն Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենք լիբերալ ուժ են, իսկ ՀՀԿ-ն՝ պահպանողական կուսակցություն է. «ՀՀԿ-ն Հայաստանը մտցրեց ԵՏՄ-ի մեջ, իսկ «Լուսավոր Հայաստանը» Հայաստանի զարգացումը տեսնում է եվրոպական մոդելի շրջանակներում»:
Էդմոն Մարուքյանը հարցին, թե «Լուսավոր Հայաստանը» ՀՀ նախագահի փեսայի՝ Միքայել Մինասյանի կողմից ստեղծված ուժ է, պարոն Մարուքյանն ասաց, որ այդ հարցին չեն պատասխանելու, բայց քանի որ սա իրենց առաջին մամուլի ասուլիսն է, կպատասխանի՝ նշելով, որ այն քաղաքական ուժերը, որոնք այդ լուրերը տարածում են, հասկանում են, որ «իրենց ամենօրյա հացը կտրվում է, որովհետեւ նոր քաղաքական ուժերն ավելի ուժեղ են»: Նրա խոսքերով.«Առաջ է գալիս բնական վախ, իսկ երկու վախը մի մահ է: Մենք չենք որդեգրել այն մոտեցումը, որ մեզ անընդհատ ասեն՝ դուք ուղտ եք, մենք ասենք՝ ոչ, ուղտ չենք: Դրանք ուղղակի խոսակցություններ են»: Ըստ նրա` իշխանությունների համար ամենավտանգավոր ուժերը, «Լուսավոր Հայաստանի» նման ուժերն են:
Էդմոն Մարուքյանը վստահ է, որ փողոց դուրս գալով երկրում փոփոխություններ չեն լինի: Նա էլ, Մանե Թանդիլյանն էլ վստահեցրին, որ «Լուսավոր Հայաստանը» փողոցային ակցիաներ կունենա, բայց դրանք էականորեն կտարբերվեն այսօրվա ակցիաներից:
Հարցին, թե ինչ միջոցներից է գոյանում կուսակցության բյուջեն, պարոն Մարուքյանն ասաց, որ կոնկրետ համագումարի համար դրամահավաք է եղել եւ տասը, հարյուր հազար դրամի նվիրատվություններ են եղել. «Նրանց շարքերում վստահեցնում եմ ձեզ՝ չկան օլիգարխներ: Կա տարածված տեսակետ, թե քաղաքականության համար անհրաժեշտ են միլիարդներ: Քանի որ դուք չունեք միլիարդներ, հեռու մնացեք քաղաքականությունից: Մենք գտնում ենք, որ դա միֆ է, քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար ՀՀ-ում պետք չեն միլիարդներ, նորարարական տեխնիկան մեզ թույլ է տալիս մեր խոսքը հասցնել այնտեղ, որտեղ պետք է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ



















































ճիշտ ժամանակին ստեղծվեց այդ կուսակցությունը,մնացած <> կոչեցյալն արդեն հավատ չի ներշնչում,կեղտի մեջ թաթախված անցյալով,հասարակությանը բազմիցս հուսախաբ արած,իսկ Մարուքյանը անկախ պատգամավոր,իշխանության լծակներից նախկինում հեռու, ինքն էլ արևտամետ հայացքների,իսկ ներկայիս իշխանություններն էլ նոր հեքիաթային խաղ են սկսում Եվրոպայի հետ, անհայտ հարթության մեջ ինտեգրացման,իսկ դա ամենայն հավանականությամբ մի քանի տարի կտևի,մինչև հաջորդ պառլամենտական,ինչու չէ նաև նախագահական ընտրությունները,դժգոհությունն էլ ավելի պիտի սրվի տարեց տարի վատթարացող սոցիալ տնտեսական պայմաններին զուգընթաց,ուստի հասարակության դժգոհ ստվար զանգվածի առաջնորդումն անհրաժեշտ էր.որպեսզի հայտնվեր հուսալի,դեռևս <> ձեռքերում,ներկայիս և ապագա իշխանավորների խաղաղ անդորրը և ցոփ ու շվայտ կյանքն ապահովելու նպատակով,իսկ դրա համար արժե գումարներ ծախսել,Մարիոթթի հյուրանոցում համագումարներ անցկացնել,սեփական անդորրի համար,ոչ միայն պահպանման ծառայության վրա են ծախսում այլ նաև …,ժամանակները փոխվում են, քաղ. տեխնոլոգիաները նույնպես,իսկ պարոնայք նախկին <>,գոնե ինքներդ ձեզ քաջություն ունեցեք խոստովանելու ,որ դուք սպառել եք պատմության կողմից ձեզ հատկացված ժամանակը,արեցիք այնքան ինչքան կարողացաք անել,գլխից վեր դեռ ոչ մեկին չի հաջողվել թռչել,սա է իրականությունը,պատվով հեռացեք խաղադաշտից,նոր թարմ ու <> ուժեր են մտնում խաղի մեջ,կներեք նախկին <>,դուք նույնիսկ պիտանի չեք ոչ որպես պահեստային խաղացող, և ոչ էլ որպես <> խորհրդատու,որ ձեզ ինչ որ բան վճարեն,կարող եք հանգիստ խղճով գնալ պատվավոր հանգստի և միայն հանդիսատեսի կարգավիճակում հետևել քաղաքական հետագա խաղերի գործընթացների ծավալմանն ու զարգացմանը, ափսոսալով,որ դուք այդքան հասուն չեք եղել, ինչպես ներկայիս խաղացողները…ինչևէ ամեն ինչ ճիշտ ժամանակին է և ոսկերչական ճշգրտությամբ հաշվարկված, իշխանությունների խաբեությամբ ձեռք բերած հերթական հաղթանակը,արդյունքում հավատը կորցրած,իշխանություններից դժգոհ,իշխանությունների կամ արևմուտքի շահերը սպասարկող <> չունեցող ահռելի զանգված,որը ցանկացած պահի կարող է վերածվել անկառավարելի,կործանարար ամբոխի, և ահա <>,այս ամայի,ավերված քաղաքական դաշտում մոխրակույտից հառնում է այս կուսակցությունը,որն ահագին ժամանակ կարող է <> հասարակության դժգոհ զանգվածին, որոշակի, բոլորիս հայտնի ուժերի կողմից կազմած ծրագրով,մինչև ժողովուրդը հասկանա, որ սա հերթական խայծն էր իր կոկորդում խրված, ժամանակ շահելու նպատակով,մինչև լույս աշխարհ գա մի նոր <> քաղաքական գործիչ,և կստեղծի մի նոր <> կուսակցություն և այսպես շարունակ…