Լրահոս
Օրվա լրահոսը

Նիքոլաս Քեյջը կվերադարձնի գողացված դինոզավրը

Դեկտեմբեր 26,2015 12:45

Հուլիվուդյան աստղ Նիքոլաս Քեյջը խոստացել է վերադարձնել Մոնղոլիայի իշխանություններին հսկա գիշատիչ դինոզավրի՝  տարբոզավրի գանգը: Reuters-ի փոխանցմամբ,  դերասանը նման որոշում է ընդունել այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ 2007-ին  իրեն վաճառված հինավուրց գիշատչի գանգը գողացված է: Աստղին պատժելու, դատի տալու որեւէ որոշում չի ընդունվել, քանի որ նա գանգը ձեռք էր բերել Բեւեռլի Հիլզում կայացած մի աճուրդում՝ վճարելով $276 000: Ամեն ինչ ջրի երես է դուրս եկել այն բանից հետո, երբ Մանհեթընյան դատարանը օրերս որոշում է ընդունել Մոնղոլիայից գողացված իրերը տվյալ երկրի իշխանություններին վերադարձնելու մասին: Ինչ վերաբերում է Քեյջի գնած կմախքին, այն գտնվել էր Ուլան Բատորի հարեւանությամբ, երբ շինարարական աշխատանքներ էին կատարվում տեղանքում: Երբ պարզվել է, որ այն դինոզավրի կմախք է, ինչ-որ մարդիկ գողացել էին այն ու վաճառել աճուրդում:

 

«Առավոտ» օրաթերթ
25.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031