Լրահոս
Օրվա լրահոսը

1000 տարեկան որմնանկար՝ փոքրիկ գյուղակում

Դեկտեմբեր 26,2015 13:00 Share

Չինական Սիչուան գյուղակում հազարամյա հնության  որմնանկար են գտել:  China.org կայքի տվյալներով, սրբանկարը 2,6 մետր երկարություն ու 1,7 մետր բարձրություն ունի: Նրա վրա պատկերված են մարդիկ, թվով 50 ֆիգուր, որոնք խոնարհվում են Բուդդայի առաջ:  Որմնանկարի առաջին դիտումից հետո մասնագետները նախնական եզրակացություն են տվել, որ այն ստեղծվել է 1000 տարի առաջ՝ Թան դինաստիայի օրոք: Չինական լրատվամիջոցներն այլ մանրամասներ չեն հաղորդել, ընդամենը նշել են, որ Սիչուանում երբեք այլ որմնանկարներ չեն հայտնաբերվել, ինչը հարուցել է անգամ ոչ մասնագետների տարակուսանքը: Մյուս կողմից էլ՝ գյուղակում լայնածավալ պեղումներ են սկսվել:

 

«Առավոտ» օրաթերթ
25.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել