Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մասնակցում է Սուրաջկունդի արհեստների 30-րդ միջազ­գային փառատոնին

Փետրվար 03,2016 10:21

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` սույն թվականի փետրվարի 1-15-ը, Հնդկաստանի Սուրաջկունդ պատմական վայրում տեղի կունենա Սուրաջկունդի արհեստների 30-րդ միջազ­գային փառատոնը, որին արդեն երկրորդ անգամ, ի թիվս այլ երկրների մասնակցում է նաև Հայաստանի Հանրապե­տությունը:

Հայաստանն այս տարի կներկայացնեն ազգային երաժշտական նվագարաններ պատրաստող վարպետ-երաժիշտ Միխայել Սադոևը, «Տերյան» մշակու­թային կենտրոնի տնօրեն, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանը և գոբելենագործ Անուշ Եղիազար­յանը:

Ծրագրի համակարգողն է նկարիչ-ձևավորող Արևիկ Պետրոսյանը:

Փառատոնի բոլոր օրերին հայկական տաղավարում կպատրաստվեն հայկական ավանդական երաժշտական գործիքներ, ձեռագործ և գոբելենագործ աշխա­տանքներ: Տաղավարում կհնչի հայկական ավանդական երաժշտություն, մասնա­վորապես՝ դուդուկ:

 

ՀՀ մշակույթի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29