Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտական հենակետում պատահական կրակոցի համար՝ ապտակ եւ սեռական հայհոյանքներ

Մարտ 03,2016 19:00

Իջեւան քաղաքի բնակիչ, 1991թ. ծնված Արեն Գոգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պայմանագրային  զինծառայող, որպես հենակետի ավագ  ընդգրկված լինելով  զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված մարտական հենակետում, 2015թ. դեկտեմբերի 30-ին զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ՝  պատահական կրակոց արձակելու համար ապտակել է մարտական հենակետում դիտորդ նշանակված, իր նկատմամբ  ստորադաս հանդիսացող, ժամկետային զինծառայող, Սյունիքի մարզի Լեռնաշեն գյուղի բնակիչ, 1996թ. ծնված Հովհաննես Կարապետյանին:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. դեկտեմբերի 30-ին   սեռական հայհոյանքներ է տվել  նույն մարտական հենակետում հենակետի ավագ նշանակված,իր համար պետ հանդիսացող,պայմանագրային զինծառայող Ա. Գոգորյանին:

Ըստ «Դատալեքս»  դատական տեղեկատվական համակարգի՝  Գոգորյանին մեղադրանք է առաջադրվել 358.1  հոդվածի 2-րդ մասով եւ 358.1 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով,Կարապետյանին՝ 360 հոդվածի 2-րդ մասով: Այս քրեական գործով դատավարությունը ընթանում  է  Տավուշի մարզի առաջին ատյանի  դատարանում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031